Karevorinfo  Իրադարձություններ  176

Դիմահար բախվել են «Մերսեդեսն» ու «07»-ը. կա 1 զոհ

19:54 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Դիմահար բախվել են «Մերսեդեսն» ու «07»-ը. կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայիսյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվ են գործել Մեծամորի հիվանդանոցի բժիշկները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 07-ը բարձված է եղել գյուղմթերքներով և այն ամբողջովին թափվել է ճանապարհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: