Karevorinfo  Համացանց  247

ՀՔԾ-ն Աղվան Հովսեփյանին կանալավորելու միջնորդություն է ներկայացրել

18:48 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
ՀՔԾ-ն Աղվան Հովսեփյանին կանալավորելու միջնորդություն է ներկայացրել

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա ձերբակալվել է։