Karevorinfo  Իրադարձություններ  497

Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց

14:12 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

«Դատարանը պարոն Գևորգյանին հնարավորություն է ընձեռում հրավիրելու պաշտպան՝ պաշտպանությունը կազմակերպելու համար, ընդ որում, նշանակություն չունի՝ Էրիկ Ալեքսանյանի ներկայությունը կապահովեք հաջորդ դատական նիստին՝ հաշվի առնելով, որ վերջինիս լիազորությունները պահպանվում են թե՝ որևէ այլ պաշտպանի»,- Արմեն Գևորգյանին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ այսօր՝ դատական նիստի ժամանակ, Գևորգյանի պաշտպանը հայտնեց, որ հրաժարվում է իր պաշժտպանյալի պաշտպանությունն իրականացնելուց։