Karevorinfo  Համացանց  419

«Հա դե գեղ ա էլի, ջուրն ի՞նչ են անում...Այ էսպես տալիս ենք մեր գյուղերը». Գարիկ Փայտյանի ահազանգը

00:36 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
«Հա դե գեղ ա էլի, ջուրն ի՞նչ են անում...Այ էսպես տալիս ենք մեր գյուղերը». Գարիկ Փայտյանի ահազանգը

Ներգնա զբոսաշրջության ոլորտի գործարար, տավուշաբնակ Գարիկ Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ գրեմ՝ Շամշադինի գյուղերից մեկը տալիս են Ադրբեջանին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ բում կլինի։ Բազմաթիվ լրատվականներ, առանց գրածիս իսկությունը ճշտելու, միանգամից կտարածեն նորությունը։
     Բայց չէ, էսօրվա նորությունը ավելի անհետաքրքիր է, թե՞ սևերի, թե՛ սպիտակների համար։
     Տավուշի մարզի Նորաշեն գյուղի տների կեսից ավելին 15 օր է ջուր չունի։ Հունվարին էլ 28 օր չի ունեցել։
     Հա դե գեղ ա էլի, ջուրն ի՞նչ են անում, երևի չեն էլ լողանում։
     Այ էսպես 30 տարիա աստիճանաբար տալիս ենք մեր գյուղերը, քանի որ սենց «ստից» խնդիրների պատճառով երիտասարդները զզվում ու փրկություն են գտնում լավագույն դեպքում ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ։
     Դրա համար , որ գյուղացի ընկերներս ավելի մեծ խմբերով հավաքվում են Մոսկվայում, Երևանում կամ Աբովյանում, քան գյուղում։
     Արտագաղթի պատճառն աշխատատեղերի պակասը չի, այլ համեմատելու կարողությունը։
     Ու ով համեմատում է, փախչում է գյուղից։
     Իսկ սրա պատճառն անհեռանկար քաղաքականությունն է։
     Մեր ջուրը գալիս է Միափորի լանջերից։ Ջուր վերցնում են Խնձորուտ գետի վտակից, մոտ 30 կմ խողովակով հասցնում գյուղ։ Էտ խողովակը երևի 50 տարի առաջ է անցկացվել։ Բնականաբար, փտել է։ Ձորերում ճնշումը մեծ է ու անընդհատ վնասվում է խողովակը։
     Մինչև համայնքի խոշորացումը շատ ավելի արագ էին արձագանքում ու սարքում։ Խոշորացումը լիքը հարցերում լավ ա, բայց էս հարցում լրիվ բարդակ ա սարքել։ Չես հասկանում՝ ով ինչի համար է պատասխանատու։ Համայնքի ղեկավար ես ընտրում, բայց չգիտես՝ ինչի պահանջդ պետք է ներկայացնես նշանակովի վարչական ղեկավարին, ով էլ պետք է դիմի համայնքապետարանին, որ միջոցներ տրամադրի խողովակ նորոգելու համար։ Հետո էլ ընկնի գյուղացիքին համոզի որ հավաքվեն, գնան ջուր սարքելու։
     Սրան ավելանում է երաշտի պատճառով ջրի սակավությունը ու ապօրինի կերպով խողովակից ջուր թռցնողները, ովքեր ժամանակին շուստրի են եղել ու ջուրը ոչ թե բաշխիչ ջրավազաներից են ստանում այլ հիմնական խողովակից։
     Կարճ ասած՝ ստեղծված են բոլոր պայմանները, որ բոլորը հույսը կորցենեն, որ մի օր այս հարցը կլուծվի։ Իսկ ամեն կորած հույս մի արտագաղթող երիտասարդ է։
     Մեծերը սովոր են, բայց ամեն ինչ անում են, որ իրանց երեխաները նույն տանջանքը չքաշեն։
     Ես այս խնդրի լուծումը պատկերացնում եմ հետևյալ կերպ։
     1. Ստեղծել հանձնաժողով, հիմնական խողովակից կտրել բոլոր շուստրիների ջուրը։
     2. Համայնքապետարանում ստեղծել արագ արձագանքման խումբ և խողովակը վնասվելուց անմիջապես հետո գնալ սարքելու։
     3. Տեղադրել ջրաչափ և կիրառել միայն սակավաջուր սեզոններին։
     Գլոբալ տաքացման հետևանքով ջրի սակավության հարցը լուծել ավելի արդյունավետ կառավարմամբ։
     Սարերում կառուցել փոքր ջրամբարներ, որտեղ ջրառատ սեզոններին կհավաքվի անհրաժեշտ քանակի ջուր և անկապ չի հոսի Ադրբեջան։
     Միանգամից ավելի խոշոր տրամաչափի խողովակով ջուրը հասցնել նման խնդիր ունեցող մի քանի գյուղերի։
     Ու էնքան անտեսված ենք, որ ոչ թե ոռոգման ջուր ենք ուզում, այլ, ընդանրապես, ջուր, քանի որ ոռոգման չունենք, խմելունն էլ, որ լինում է, ուրախանում ենք։
     ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
     Գնել Սանոսյան, Բերդի համայնքապետարան, այս անգամ չափազանց հետևողական եմ լինելու»: