Karevorinfo  Համացանց  115

«Հօդս ցնդեց այն միֆը, որ աշխարհում կա որևէ մի երկիր, որտեղ մարդը ազատ է». Թորոս Ալեքսանյան

03:06 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
«Հօդս ցնդեց այն միֆը, որ աշխարհում կա որևէ մի երկիր, որտեղ մարդը ազատ է». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քովիդ-19-ի հետ կապված՝ հօդս ցնդեց այն միֆը, որ աշխարհում կա որևէ մի երկիր, որտեղ մարդը ազատ է, որտեղ մարդու իրավունքները գերակա են ու այդպես շարունակ: Բոլոր պնդումները ներկայիս աշխարհում ժողովրդավարության ու իրավական պետության գոյության մասին վերջնականապես իջան գերեզման:
     Այո, քովիդը կա, որը որոշ մարդիկ դժվար են տանում, որոշ մարդիկ շատ հեշտ են տանում, որոշ մարդկանց համար էլ այն կարող է մահացու լինել, այդպիսի հարյուրավոր վարակներ կան աշխարհում հիմա, սակայն, չգիտես ինչու, հենց քովիդին է ցուցաբերվում հսկայական ուշադրություն, որն արդեն իսկ խիստ կասկածելի է, քանի որ համատարած անարդարությունների և դաժանությունների, ես կասեի հրեշավոր հանցագործությունների մեջ խրված աշխարհի տերերը չէին կարող հանկարծ, ինչ-որ հրաշքով, այս աստիճան հումանիստ դառնալ կոնկրետ այդ մեկ դրվագում:
     Կարճ ասած՝ քովիդի դեմ մարդկանց պարտադիր պատվաստումն ի ցույց դրեց մարդկանց մի փոքրիկ խմբի (աշխարհի տերերի) կողմից մնացած ամբողջ մարդկության վերջնական ստրկացման փաստը:
     Հիմա շատերը կասեն, բայց ո՞վ է ասում, որ պատվաստումները պարտադիր են, այդ միամիտներին բացատրեմ, որ երբ այնպիսի պայմաններ են դնում մարդկանց դեմ, որ պատվաստվելուց բացի այլ ընտրություն ուղղակի չի մնում, դա նույն ՊԱՐՏԱԴԻՐՆ է:
     Ի դեպ, մարդկանց մեծ մասը վարակվել է այդ հիվանդությամբ, բայց քանի որ շատ հեշտ է տարել, ապա հիվանդանոցում չի հայտնվել, և ոչ մի տեղ չկա գրանցված, որ տվյալ մարդն արդեն իսկ հիվանդացել է ու նրա օրգանիզմում կան հակամարմիններ: Մի՞թե դժվար է պատվաստելուց առաջ ստուգել մարդկանց ու պարզել՝ ունե՞ն արդյոք հակամարմիններ իրենց օրգանիզմում, թե ոչ, ու եթե ունեն, ապա ազատել տվյալ մարդկանց պատվաստվելու պարտադրանքից:
     Չնայած ո՞ւմ եմ ինչ ասում, նույնիսկ հիվանդանոցում բուժում անցած մարդկանց համար էլ է, փաստորեն, պարտադիր պատվաստումը, այն դեպքում, երբ հասկանալի է, որ տվյալ մարդկանց օրգանիզմում հակամարմինները 100% -ով գոյություն ունեն»: