Karevorinfo  Համացանց  218

«Ավարտին է մոտենում «Ռուսական կայսրություն» կոչվող մի ամբողջ պատմական դարաշրջան». Վահե Գասպարյան

21:30 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Ավարտին է մոտենում «Ռուսական կայսրություն» կոչվող մի ամբողջ պատմական դարաշրջան». Վահե Գասպարյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վլադիմիր Պուտինի ԽՍՀՄ (Ռուսական կայսրության) վերականգնման ցնորքը շուտով կտապալվի:

Ռուսական կայսրություն կոչված այս չարիքը, որը դարեր շարունակ պատճառ է հանդիսացել հարևան ժողովուրդների տառապանքների, շուտով կկանգնի պատմության դաժան դատաստանի առջև:

Ավարտին է մոտենում «Ռուսական կայսրություն» կոչվող մի ամբողջ պատմական դարաշրջան։ Չարիքի այս կայսրությունն ավարտում է իր սև առաքելությունը Հարավային Կովկասում։

Այն հեռանալու է՝ մեր տարածաշրջանի ժողովուրդների հիշողության մեջ դեռ երկար տարիներ թողնելով մռայլ հուշեր, անեծքի և ատելության զգացմունք։

Քաղաքակիրթ աշխարհի հզորներն այլևս մտադիր չեն հանդուրժել Ռուսական կայսրության միջնադարյան ժամանակներին բնորոշ վարքը։

ԱՄՆ և դաշնակիցները վերջնագիր են ներկայացրել պուտինյան ռեժիմին և այն շուտով կավարտվի։ Պուտինյան հանցավոր ռեժիմը տապալվելու է և կանգնելու է պատմության դատաստանի առջև:

Ռուս-թուրք-ադրբեջանական վերջին և հուսահատ քայլերը նպատակ ունեն մեզ՝ հայերիս, ստիպել ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» տակ, որը կօրինականացնի իրենց սանձազերծած բարբարոսական 44-օրյա պատերազմի արդյունքները։

Դա լինելու է Հայ ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը:

Հայ ժողովրդի ցասումը ցունամիի պես կսրբի երկրի ներքին թշնամիներին և Հայաստանը կբռնի ապագաղութացման, ազգային պետության վերածննդի և կայուն զարգացման բաղձալի ճանապարհը:

Նախկին կրեմլահպատակ ռեժիմների այն գործակալները, որոնք դեռ սա չեն գիտակցել, լավ կլիներ անեն դա քանի դեռ ուշ չէ, իսկ ովքեր պատրաստ չեն գիտակցել սեփական սխալները և ապաշխարել, շատ շուտով կկանգնեն Հայ ժողովրդի (Հայկական Նյուրնբերգի) դատաստանի առջև»: