Karevorinfo  Համացանց  141

«Անհրաժեշտ է ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե». Էլինար Վարդանյան

11:54 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Անհրաժեշտ է ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե». Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հայտարարությունը. «Իշխանության այս ապօրինությունները բերել են բժիշկ Չարչյանի առողջության կտրուկ վատթարացման: Սա ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, քանի որ սրտի կաթվածով բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Եվ սա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղան հանգստացնող է, կալանքի հետ անհամատեղելի։
     Այս պարագայում մենք չենք կարող լուռ հետևել, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար պատժում հազարավոր կյանքեր փրկած հռչակավոր բժշկին:
     Մենք չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին: Մեր բոլորի լռությունը համազոր է հանցակցութան։
     Անհրաժեշտ է.
     - Ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե։ Այն կարող է գլխավորել և կոմիտեին կարող են մասնակցել հեղինակավոր իրավապաշտպաններ, բժիշկներ, հանրային դեմքեր: Վստահ եմ, որ կցանկանան մասնակցել նաև նրա նախկին հիվանդները: Բայց պաշտպանության կոմիտեն պետք է ստեղծվի։
     - Վերանայել և կոշտացնել «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հանդեպ. մեր գործընկերները` Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը բանտում են, և մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում:
     - Դիմել Հայաստանում հավատարմագրված միջազգային և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, նախաձեռնել հրատապ հանդիպումների շարք։
     - Դիմում եմ քաղաքացիական հասարակության կառույցներին. մի լռեք, մի վախեցեք Նիկոլից։
     - Դիմում եմ մտավորականներին, հանրային գործիչներին՝ մի լռեք, մի եղեք անտարբեր։
     - Դիմում եմ բժշկական համայնքին. Ավելի տեսանելի կանգնել Ձեր գործընկեր պրոֆեսորի կողքին՝ նա ունի Ձեր կարիքը։ Ձեր պասիվությունը, Ձեր լռությունը իշխանությունների կողմից թարգմանվում է որպես անտարբերություն՝ ինչն իրականում այդպես չէ։
     - Կազմակերպել մեդիաարշավ՝ ի աջակցություն Չարչյանի և մեր մնացած ընկերների: Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի մեծ թվով մարդիկ արտահայտեն իրենց դիրքորոշումը:
     Մենք ունենք բարոյական խնդիր՝աջակցելու Ա. Չարչյանին, բայց սա նաև կարևոր է՝ իշխանության հետագա քաղաքական ճնշումների պլանները, հետագա «բեսպրեդելը» կանխելու համար»: