Karevorinfo  Համացանց  152

«Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ արդեն 12 օր է՝ հացադուլ են հայտարարել». Սեդա Գրիգորյան

13:24 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ արդեն 12 օր է՝ հացադուլ են հայտարարել». Սեդա Գրիգորյան

Ֆիզգորոդոկի բնակիչ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության,
     ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։
     ‼️ Հացադուլի պահանջներն են՝
     - կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված ապօրինի շինաշխատանքները,
     - հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին,
     - անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները խախտվել են Քաղաքապետարանի կողմից։
     Անգամ իմանալով, որ քաղաքացիները օգոստոսի 26-ից հացադուլի մեջ են, քաղաքապետարանը շարունակում է չտրամադրել հիմնաքարային մի փաստաթուղթ՝
     եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60 հոդվածի
     սահմանափակումներին ենթակա եղել է 2004-2005 թվականներին․ այդ սահմանափումներով տարածքը ոչ մի դեպքում չէր կարող օտարվել։
     Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ընթացքում որևէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ և չի քննարկել ներկայացված պահանջները։ Անընդունելի ենք համարում պատկան մարմինների այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների արդար բողոքին»։