Karevorinfo  Համացանց  181

«Ինչքան սահմանափակումներ մտցնեք, այնքան հնարամիտ միջոցներ կգտնվեն հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար». Սաքունց

01:18 կիրակի, 05 սեպտեմբերի, 2021 թ.
«Ինչքան սահմանափակումներ մտցնեք, այնքան հնարամիտ միջոցներ կգտնվեն հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «ԱԺ ասեցիք հիշեցի
     Տարիներ առաջ ԶԼՄ-ից մեկով նյութ հրապարակվեց ԱԺ տեխնիկական աշխատողներից, մաքրություն ապահովողներից ստացված տեղեկությունների հիման վրա:
     Նյութում ներկայացված էր տեղեկություն այն մասին, որ աղբարկղներից հավաքում են նաև ինտիմ հարաբերությունների ժամանակ օգտագործած ապահով սեքսի միջոցներ:
     Հանրային հետաքրքրություն ներկայացնում էր նյութը, իհարկե: Իսկ կարող էին արգելել նման տեղեկատվության արտահոսքը, իհարկե ոչ:
     Անհրաժեշտ է նման տեղեկությունը ժողովրդավարական պետությունում, իհարկե, հանրությունը նաև նման տեղեկության միջոցով է կարծիք ձևավորում պետության օրենսդիր մարմնում, նաև այլ պետական մարմիններում իրավիճակի մասին:
     Ասածս ինչ է, անհնար է թաքցնել տեղեկություն ստանալու բնական ձգտումը, ինչ էլ անեք: Ավելին, ինչքան սահմանափակումներ մտցնեք, այնքան ավելի հնարամիտ միջոցներ կգտնվեն հանրության համար հետաքրքիր տեղեկություններ ստանալու և տարածելու համար: Այն էլ ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակ:
     Ինչ կմնա այդ ամենից. միայն սահմանափակողների անարդյունավետ ու անմիտ գործողությունները:
     Քլինթոնի ու Լևինսկու հարաբերություններն անգամ չմնացին գաղտնի ասեմ, իմանաք:
     Ջանքերը, էներգիան, ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործեք, որը կերաշխավորվի ոչ թե իրավունքների սահմանափակման, այլ իրացման հնարավորությունների ապահովման, ընդլայնման դեպքում:
     Հատուկ այս ծայրահեղ օրինակները հիշեցրի, ցույց տալու համար հաշվետու, թափանցիկ ու բարեխիղճ, բարեվարք կառավարման ապահովման նշանակությունը, դերը կառավարման հանդեպ հանրային վստահության մակարդակը բարձրացնելու համար»: