Karevorinfo  Համացանց  159

«Նույնիսկ ամենավատատես գյումրեցու մտքով չէր անցնի, որ մի օր գլորվելու ենք այսքան խորը». Վահան Թումասյան

21:06 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
«Նույնիսկ ամենավատատես գյումրեցու մտքով չէր անցնի, որ մի օր գլորվելու ենք այսքան խորը». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի գրառումը. «Խաչիկ Դաշտենցի հին գյումրեցի հերոսներն էլ սխալվեցին ...
     Մոտ մի ամիս ու կես է մնացել երկրի երկրորդ քաղաքի ղեկավարի ընտրությանը: Առաջադրումները սկսվել են, բայց ասում են դեռևս առաջադրվողներ չկան ...
     Բայց ամենացավալին նրանում է, որ քաղաքն ու նրա մարդիկ էլ չեն կարող ասել մի անուն, ում տեսնում են առաջիկա հինգ տարիներին իրենց առաջնորդելու հարմար թեկնածու՝ գեթ մի հատիկ անուն, ում ճանաչում, կամ մի փոքր հույս են նրա հետ կապում:
     Նույնիսկ ամենավառ երևակայության տեր, ամենավատատես գյումրեցու մտքով անգամ չէր անցնի, որ մի օր գլորվելու ենք այսքան խորը:
     Պատկերացնում եք, հանճարեղ մտավորականների, գրողների, երաժիշտների, գիտնականների և առհասարակ պետական կադրերի երբեմնի դարբնոցը դատարկվել է, սնանկ ենք:
     Խաչիկ Դաշտենցն ու նրա հայտնի Ֆայտոն Ալեքի հերոսները սխալվում էին, երբ ասում էին, թե. «Ֆայտոնը մեռավ՝ Գյումրին կմեռնի»: Գյումրու մահը անգամ Փրկչի գմբեթի կործանումով չեկավ... Ուրեմն Գյումրու վախճանը միայն իր մարդկանցից էր կախված, մտավորականների, պետական ու ազգային գործիչների դարբնոցի դատարկությամբ պիտի գար... եթե չասեմ, թե մոտ ենք, գալու է»: