Karevorinfo  Համացանց  248

«Ազգի առողջական վիճակին տեղյա՞կ եք»․ Նարինե Կիրակոսյան

17:36 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
«Ազգի առողջական վիճակին տեղյա՞կ եք»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են՝ առողջապահության նախարարուհին «Ռեմա» աղանդի առաջնորդի կինն է։ Չգիտեմ՝ ի՞նչ են ասում, բայց, այնուամենայնիվ, կուզենայի հասկանալ. տիկի՛ն Անահիտ, ազգի առողջական վիճակին տեղյա՞կ եք, ստույգ և փաստացի հետազոտության արդյունքներ ունե՞ք։ Գիտե՞ք, որ աշխատունակ տարիքի մարդիկ հիվանդությունների փունջ ունեն և ֆիզիկապես տկար են որևիցե գործ անելու համար։ Այսինքն՝ պատկերավոր եթե ասենք, ապա պատկերացրեք՝ մեկը ֆիզիկոս է, կամ ինժեներ ու իր մասնագիտությամբ աշխատանք չի գտել, իսկ բանվորություն անել չի կարող, որովհետև առողջական խնդիրներ ունի։ Իսկ այդ խնդիրները ոչ առաջնային օղակում են լուծում, ոչ էլ հիվանդանոցներում, որովհետև մարդը աշխատանք չունի, փող չունի։ Գիտե՞ք, որ շատերը չբեր են, հատկապես տղամարդիկ, անատամ, նյարդային խնդիրներ ունեն։ Ժամանակին վիճակագրական իրատեսական պատկեր ունեինք, իսկ հիմա չունենք։ Այն, ինչ մատուցվում է վիճծառայության կողմից, լոկ թվեր են, առանց վերլուծաբանության ու, ճիշտն ասած, կասկածում եմ, որ ռեալ են։ Տիկին նախարարուհի, դուք ձեզ սրտացավ մարդ համարո՞ւմ եք: Եթե այո, ապա պարտադիր զննում կազմակերպեք մեր բնակչության։ Մեղք են մարդիկ, մարդասիրությո՛ւն ցուցաբերեք»։