Karevorinfo  Համացանց  205

«Ռատկոյի դիցաբանական նկուղից հետո գալիս է 2-րդ միֆը». Սեդա Գրիգորյան

18:42 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
«Ռատկոյի դիցաբանական նկուղից հետո գալիս է 2-րդ միֆը». Սեդա Գրիգորյան

Ֆիզգորոդոկի բնակիչ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռատկոյի դիցաբանական նկուղից հետո գալիս է 2-րդ միֆը` իբրև թե գալիս են «բարեկարգելու» մեր խաղահրապարակը:
     Նկարներնում մոտավորապես նույն մասշտաբով պատկերված է տարածքի ներկայիս վիճակը` դրոնով նկարած, ու Ռատկոյի «Գլխավոր հատակագիծ և բարեկարգման սխեմա» նախագիծը: Հիմա, երբ ցանկապատել են իբրև թե կառուցապատման համար իրենց տրված հողատարածքը, այս համեմատականը շատ ավելի հեշտ ու տեսանելի է դարձել:
     Ով արդեն եղել է Գորոդոկում, լավ գիտի, որ էս հատվածի շրջակայքում փարթամ ծառեր են ու բնակիչների կողմից խնամված կանաչ այգիներ, ով չի տեսել, կարող ա նայել տեսանյութը: Իսկ բուն խաղահրապարակի տարածքը, համեմատած շրջակայքի հետ, պակաս խնամված է, քանի որ վերջին տարիներին տարբեր մարդիկ ու կազմակերպություններ իրենց ներկայացնում են որպես «տարածքի սեփականատեր» ու ամեն ինչ անում են, որ էդ հատվածի կանաչը չորանա, չխնամվի, թեև էս պայմաններում էլ բնակիչները փորձել են մաքսիմալ հոգ տանել էս հատվածի կանաչ տարածքի մասին:
     Ինչ ունենք ապօրինաբար օտարված հանրային խաղահրապարակի հատվածում.
     - մոտ 1/3 ասֆալտապատ տարածք
     - մոտ 2/3 կանաչապատ տարածք
     - բնակիչերը հաշվել են շուրջ 65 փաստացի աճող ծառ այս տարածքում
     Ինչ է առաջարկում Ռատկոն «բարեկարգման» անվան տակ.
     - կառուցապատել տարածքի կեսից ավելին կամ քիչ պակաս, քան 2/3-ը
     - հատել նկարի ձախ մասում ու վերևում ընկած ծառերը (ներկված են կանաչով)
     - ինչ-որ հրաշքով պահպանել աջ կողմում ընկած ծառերից 27-ը, ինչին ես ինքս խիստ կասկածում եմ
     - մնացածի փոխարեն ընդամենը գազոն հարթեցնել
     - տնկել 4-5 նորատունկ ծառ
     Այսինքն, «բարեկարգում» ասելով` Ռատկոն առաջարկում է հատել ծառերի կեսից ավելին, տնկել ընդամենը 4-5 նորատունկ ծառ ու գազոնապատել իրենց իսկ կողմից չորացման հանգեցրած խոտածածկը:
     Ու սա ընդունել է քաղաքապետարանի քաղշին խորհո՞ւրդը:
     Ու սրա դիմաց շինթույլտվություն է տվել քաղաքապե՞տը»: