Karevorinfo  Թերթերի տեսություն  193

Իշխանությունները նպատակ ունեն Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցությունից. «Հրապարակ»

09:36 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Իշխանությունները նպատակ ունեն Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցությունից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունն առաջիկա շաբաթներին ԱԺ կուղարկի համայնքների խոշորացման մի ընդարձակ փաթեթ։ Այդ նպատակով էլ ԿԸՀ-ն չեղարկեց սեպտեմբերի 26-ին նախապես նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ տեղափոխելով նոյեմբերի 14։ Նպատակն այն է, որ հնարավորինս շատ համայնքներ խոշորացվեն, քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Իսկ այդ կարգով «Քաղպայմանագրի» հաղթելու շանսերը մեծանում են, համայնքներում հեղինակություն վայելող համայնքապետերի հնարավորություները՝ փոքրանում։

Խոշորացման ծրագիր կա նաև Արարատի մարզում։ Մեր տեղեկություններով, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է պատրաստվում է Վեդիում քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ Վեդին մոտ 2 տասնյակ համայնք է միավորելու։ Մյուս խոշորացված համայնքն Արարատն է՝ հարակից գյուղերով, որտեղ էլ մարզպետ Ռազմիկ Թևոնյանն է ուզում առաջադրվել։ Ի դեպ, լուրեր կան նաև, որ շատ ավելի մեծ խոշորացում կարող է լինել, և Թևոնյանը կառաջադրվի այստեղ։ Այդ դեպքում, մեզ հասած տեղեկություններով, «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը ևս խոստացել է առաջադրվել։ Նման խոշորացումն իրականում մի նպատակ ունի՝ Արարատի համայնքներն «Ավշարի» ազդեցությունից հանելը»:

Մանրամասները՝ թերթի համարում: