Karevorinfo  Թերթերի տեսություն  247

Իշխանությունը հրահանգել է գործ հարուցել ոչ թե խուլիգանության հոդվածով, այլ ծեծի. «Հրապարակ»

09:30 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Իշխանությունը հրահանգել է գործ հարուցել ոչ թե խուլիգանության հոդվածով, այլ ծեծի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օգոստոսի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը քննում է ՀՔԾ-ն, դեռևս նյութերի նախապատրաստման փուլն է՝ քրեական գործ չի հարուցվել։ Վերջին օրերին ընդդիմադիր պատգամավորներին հրավիրում են ՀՔԾ՝ բացատրություններ տալու։ Որոշ տեղեկություններով, իշխանության հրահանգով իրավապահներն ամեն ինչ անում են, որպեսզի գործը հարուցվի ոչ թե խուլիգանության հոդվածով, այլ ծեծի։

Խուլիգանության ու մարմնական վնասվածքի տարբերությունը բավականին էական է, իրավաբանորեն այս երկու հոդվածները նյուանսներ են պարունակում․ մարմնական վնասվածքի դեպքում, եթե կոնկրետ բողոք չի լինում որևէ անձի կողմից, գործը կարճվում է, եթե բողոք լինում է, ընթացք է ստանում։ Իսկ բողոքի պարագայում էլ խոսքը գնում է ընդամենը տույժ-տուգանքի մասին։

Ընդդիմադիրները բողոք չեն գրել։ Մինչդեռ խուլիգանության դեպքում խոսքը հինգ տարվա ազատազրկման մասին է՝ մինիմում։ Բացի դա՝ այս հոդվածով գործ հարուցելու համար կոնկրետ մարդու բողոք հարկավոր չէ, քանի որ խոսքը հասարակական կարգի խախտման մասին է։ Իրավապահն ինքն է գնահատական տալիս եւ հասարակության դեմ ուղղված հանցանքի համար պատժում»:

Մանրամասները՝ թերթի համարում: