Karevorinfo  Թերթերի տեսություն  609

Նիկոլ Փաշինյանը կգա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»

09:24 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը կգա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից, պետք է նիստեր գումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները և քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։

Դրանցից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն է, որը դեռ պետք է քննարկվեր նախորդ խորհրդարանի կողմից և այդպես էլ ավարտին չհասցվեց, կքննարկվեն նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և մեծ թվով հարցեր՝ արդեն կառավարության կողմից ներկայացված։

Այս ընթացքում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն եկել, և օրակարգում մեծ թվով նախագծեր չեն լինի. եթե արտառոց դեպքեր չլինեն, նիստը կարճատև կլինի։ Սակայն թերևս թեժ է լինելու չորեքշաբթի օրը, երբ խորհրդարան պետք է այցելեն կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում: