Karevorinfo  Համացանց  266

«Մի՞թե Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն իրականում կարգավորվեն»․ Է․ Օրդուխանյան

03:12 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
«Մի՞թե Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն իրականում կարգավորվեն»․ Է․ Օրդուխանյան

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի գրառումը․ «Եթե Թուրքիան Ադրբեջանի հետ ստանում է մեզ համար վատագույն դեպքում միջանցք (մեր վերահսկողությունից դուրս հաղորդուղի), ապա էլ ինչո՞ւ պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Չէ որ նրա ռազմավարական խնդիրը (թուրանի դարպասները) դրանով արդեն լուծվում է: Եվ մի՞թե Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն իրականում կարգավորվեն, և սահմանը բացվի: Չէ որ այդ դեպքում էլ ինքը մեզ ումից է պաշտպանելու իր ռազմաբազայով: Այնինչ ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իր ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում ամրապնդելը նույնպես ռազմավարական խնդիր է, ինչը նա լուծում է՝ մասնավորապես ավելացնելով իր ռազմական ներկայությունը Հայաստանի սահմաններին և Արցախում: Այնպես որ Հայաստանին առաջարկվող «խաղաղության բանաձևը» (6-ի կամ 5-ի ձևաչափով, այսինքն՝ առանց Արևմուտքի այն դեպքում, երբ Ֆրանսիան հրապարակայնորեն դեմ է արտահայտվել միջանցքի գաղափարին) ավելի շուտ ԲԼԵՖ է, որի դեպքում մեր ազգային-պետական շահերն ամբողջությամբ անտեսվելու են»: