Karevorinfo  Համացանց  475

«Սիրադեղյանի նկատմամբ հետապնդումը չդադարեցվեց և նա չվերադարձավ, որովհետև խանգարելու էր Փաշինյանին»․ Ավետիս Բաբաջանյան

00:06 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
«Սիրադեղյանի նկատմամբ հետապնդումը չդադարեցվեց և նա չվերադարձավ, որովհետև խանգարելու էր Փաշինյանին»․ Ավետիս Բաբաջանյան

Լրագրող Ավետիս Բաբաջանյանի գրառումը․ «Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան
     Քիչ առաջ հայտնի գրող և հրապարակախոս ընկերս հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստան չվերադարձավ Վանո Սիրադեղյանը, գուցե նա մահացել է, և մենք տեղյակ չենք: Ես այդ հարցի ճշգրիտ պատասխանը չունեմ, բայց հեղաշրջումից հետո սպասում էի, որ Սիրադեղյանը վերջապես Հայաստան կվերադառնար: 2018-ի վերջերին Սիրադեղյանի ողջության մասին հարցրի նրա հետ անմիջական կապ ունեցող մարդու, ով ասաց, թե նա մի քանի ծանր վիրահատություն է տարել, և հիմա ապաքինվում է: Չեմ կարծում թե նա ողջ չլինի, որովհետև մահվան բոթը ամենաարագն է տարածվում, և դա չէին թաքցնի:
     Ես իսկապես մտածում էի, որ Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելը պետք է լիներ վարչապետ Փաշինյանի առաջին գործը. ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ որպես խմբագիր, ճակատագրի կերտման գործում նա հսկայական ավանդ ունի. նրա նախաձեռնությամբ է 1998թ. կազմակերպվել առաջին դրամահավաքը, որի միջոցներն ուղղվել են Փաշինյանի հրապարակած «Օրագիր» թերթի ստեղծմանը և ֆինանսավորմանը, Սիրադեղյանի՝ Ավետիս Հարութունյան կեղծանունով գրված հոդվածներն են զգալի ավելացրել Փաշինյանի հրապարակած «Հայկական ժամանակի» հեղինակությունը: Ի վերջո 2018թ. հեղաշրջման միջոցով իշխանության էր եկել նաև Խաչատուր Սուքիասյանը, ով ոչ միայն Սիրադեղյանի մերձավոր ազգականն է, այլ պետք է մեծապես պարտական լիներ Սիրադեղյանին իր բիզնես կայսրության հովանավորը լինելու համար, ինչը Սուքիասյանը, իհարկե, հերքում է՝ մտածելով, որ ամեն ինչի հիմքում իր աշխատասիրությունն է ու բիզնես հոտառությունը:
     Վանո Սիրադեղյանը ոչ միայն չվերադարձավ Հայաստան, այլ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չկարճվեց, և միջազգային հետախուզումը չդադարեցվեց: Օրինակ 1998թ. հեղաշրջումից հետո քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարճվեցին բազմաթիվ դաշնակցականների նկատմամբ հարուցված քրեական գործեր և նրանք դուրս եկան բանտերից: Այն ժամանակ դա ձևակերպվեց որպես քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանք: Որևէ կասկած չկա, որ եթե Փաշինյանը մի կես բերան հանձնարարեր գլխավոր դատախազին դադարեցնել Սիրադեղյանի դեմ քրեական հետապնդումը, դա կարվեր մի քանի րոպեի ընթացքում: Ինչպես, օրինակ, Սյունիքի անհնազադ համայնքապետերին բանտերում պահելու համար բավարար էր միայն Փաշինյանի հրապարակային սպառնալիքը:
     Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց և նա չվերադարձավ Հայաստան, որովհետև նրա Հայաստանում գտնվելը խանգարելու էր Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին՝ զբաղվելու հայրենիքի բացահայտ դավաճանությամբ: 2000-ականների սկզբներին Վանո Սիրադեղյանի հրապարակախոսությունն իրենց պետք էր, քանի որ ուղղված էր իրենց քաղաքական հակառակորդների դեմ, մինչդեռ հիմա այն ուղղվելու էր իրենց դեմ: Իսկ արդյոք Փաշինյանին պե՞տք էր ևս մեկ ընդդիմախոս, մանավանդ որ հասարակությունն ավելի հաճույքով որպես ճշմարտություն կընդուներ ճգնավորի, լեգենդի վերածված տարագրի խոսքը: Այնպես որ, Վանո Սիրադեղյանի ճակատագրի հստակեցման, և նրա Հայաստան վերադարձնելու առաքելությունը մնալու է հաջորդ իշխանությանը, եթե այն այդքան համարձակություն ունենա»: