Karevorinfo  Համացանց  270

«Խաղաղության դիմաց պատրաստվո՞ւմ եք ՀՀ տարածքներ զիջել»․ «5165» շարժում

18:30 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Խաղաղության դիմաց պատրաստվո՞ւմ եք ՀՀ տարածքներ զիջել»․ «5165» շարժում

«5165 շարժում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «1990-ականների պատերազմի թանկ զոհերն ու ժողովրդի կրած զրկանքները գինն էին Հայոց երկրորդ անկախ պետականության։
     Այժմ՝ 44-օրյա պատերազմում այսչափ կորուստներ ունենալուց հետո և մեր գլխին կախված գոյութենական սպառնալիքի պայմաններում, մեզ խաղաղության դարաշրջանի օրակարգ են հրամցնում։
     Ո՞րն է խաղաղության գինը։
     Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հանդես եկող և ՀՀ քաղաքացուն հաշվետու լինելու խոստումով ընտրություններում իշխանություն ստացած վարչապետից պահանջում ենք հստակ պատասխաններ և բացատրություններ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
     1. Հայտարարում եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամական տրամադրված հարևանների հետ խաղաղության դարաշրջան սկսելու մասին այն պարագայում, երբ.
     • շարունակվում են զինված ներխուժումները Հայաստանի տարածք,
     • շարունակվում են մեր զինծառայողների առևանգումները Հայաստանի տարածքից,
     • շարունակվում է միջազգային կոնվենցիաներով սահմանված մարդու իրավունքերի կոպտագույն խախտումներով հայ գերիների պատանդառումը,
     • բացահայտ հավակնություններ են ցուցաբերվում Հայաստանի այլ տարածքների նկատմամբ,
     • վիճարկվում է Հայաստանի անկախ պետություն լինելու հանգամանքը, չենք խոսում հայ ժողովրդին և պետությունը նվաստացնող այլ հայտարարությունների մասին:
     Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Ասացե՛ք ՀՀ քաղաքացուն, թե ի՛նչ տրամաբանության հիման վրա եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան սկսում: Ո՞րն է դրա դրդապատճառը և իրական նպատակը:
     2. Հայտարարում եք Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին և խոստանում եք դրական ազդակներ ուղարկել՝ Հայաստանի Առաջաձոր և Որոտան բնակավայրերի կապակցությամբ կիրառելով Էյվազլի և Չայզամի ադրբեջանական անվանումները: Որո՞նք են Թուրքիայից ստացված դրական ազդակները, ի՞նչ ճանապարհով եք դրանք ստացել, որո՞նք են լինելու Ձեր իշխանության կողմից Թուրքիային ուղարկվելիք դրական ազդակները և ու՞մ ու ինչի՞ հաշվին:
     3. Որպես հիշեցում. հրապարակավ խոստացել եք ժողովրդին Արցախյան հարցի լուծման հետ կապված ամեն ինչ բացահայտ ասել, ստանալ ժողովրդի համաձայնությունը և նոր միայն կատարել ի պաշտոնե Ձեզ վերապահված քայլերը: Գաղտնի և անակնկալ կերպով ստորագրեցիք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և ի վնաս Հայաստանի անվտանգության կատարեցիք քայլեր, որոնք նույնիսկ համաձայնագրով նախատեսված չէին. գեթ մեկ օրինակ՝ հրաման տվեցիք հայկական զինված ուժերը բերել այնպիսի բնագծերի վրա, որոնք, կարգավորվելով ՋիՓիԷս համակարգով, ադրբեջանական վերահսկողության տակ են թողնում Հայաստանն Իրանի հետ կապող միջպետական ճանապարհի առանձին հատվածներ, ինչի արդյունքում վերջին օրերին ադրբեջանցիների կողմից ինչ-ինչ պատրվակներով ճանապարհը փակելով՝ Հայաստանում առաջացավ անվտանգային հերթական ճգնաժամը:
     Արդյոք այս իրավիճակում պետք է կրկին անակնկալ որոշումնե՞ր կայացնեք: Ասացե՛ք հստակ Ձեր իշխանության ծրագրած քայլերի մասին Ձեր իսկ խոստման համաձայն: Չէ՞ որ խոստացել եք Ձեր գործունեության մեջ միշտ լինել բաց և թափանցիկ՝ հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:
     Ժողովրդին տրամադրել եք ցավոտ լուծումների: Ի՞նչ ցավոտ լուծումներ են սպասվում մեզ՝ Ձեր նշած խաղաղության դարաշրջանին ընդառաջ:
     Խաղաղության դիմաց Դուք պատրաստվո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության տարածքներ զիջել: Եթե այո, ո՞ր տարածքների մասին է խոսքը:
     Խաղաղության դիմաց Դուք պատրաստվո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնել: Եթե այո, դրա ի՞նչ դրսևորման մասին է խոսքը:
     Ո՞րն է Ձեր անվտանգային քաղաքականության պլանը, որով նախատեսում եք բացել խաղաղության դարաշրջանը:
     Ասացե՛ք ժողովրդին, ո՞րն է խաղաղության իրական գինը»։