Karevorinfo  Համացանց  275

«Վարուժան Ավետիսյանը հրատապ բուժման կարիք ունի արտերկրում, իսկ դատարանը մերժում է»․ Ս․ Սիմոնյան

20:06 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Վարուժան Ավետիսյանը հրատապ բուժման կարիք ունի արտերկրում, իսկ դատարանը մերժում է»․ Ս․ Սիմոնյան

Նախկին ՀԽ մամուլի քարտուղար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Վարուժան Ավետիսյանը խիստ հրատապ բուժման կարիք ունի արտերկրում, իսկ դատարանը մերժում է նրան, պատճառաբանելով, որ դատավարությունները դեռ շարունակվում են:
     Ես հասկանում եմ, որ Վարուժան Ավետիսյանը ռեժիմի համար այնքան հարազատ անձ չէ, որքան Հայաստանը գռփած Գագիկ Խաչատրյանը, որին թույլ տրվեց գնալ արտերկիր բուժման նպատակով, երբ նա մեղադրվում էր հանցագործության մեջ: Ես հասկանում եմ, որ Վարուժանը վարչախմբի համար այնքան հոգեհարազատ չէ, որքան Հայաստանը կործանման հասցրած Սերժիկը, որը Բադեն-Բադենում լող էր տալիս, երբ իր դեմ բենզինի քրեական գործ կար իբր հարուցված, իսկ նրա եղբայր Սաշիկ Սարգսյանը, որը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, բուժման նպատակով մի քանի անգամ մեկնում էր արտերկիր: Ես հասկանում եմ, որ Վարուժան Ավետիսյանի կյանքը նույնքան թանկ չէ վարչախմբի համար, որքան սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանինը, որը Գերմանիայում բուժման կուրս անցավ այդ միջոցին: Ես հասկանում եմ, որ Վարուժան Ավետիսյանը Հյուսիսային-Բուզանդը լափած, բայց ընդամենը «կաշառք ստանալուն օժանդակելու» մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյան չէ, որին թույլ տրվեց մեկնել արտերկիր բուժման նպատակով: Ես հասկանում եմ, որ Վարուժանը Նեմեցը չէ, որը 2019 թվականից էր իրավապահների ուշադրության կենտրոնում և 4 քրեական գործ կար հարուցված նրա դեմ, բայց նրան առոք փառոք ճանապարհեցին արտերկիր։
     Ես հասկանում եմ, որ Վարուժանը երբեք չէր կարող լինել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան, որը մեղադրվում էր կեղծիքի, յուրացման կամ չարաշահման մեջ, որին կրկին հեշտ ու հանգիստ դուրս թողեցին: (Էլի թվե՞մ, թե՞ կարիք չկա)։
     Բայց ես հասկանում եմ նաև, որ Վարուժան Ավետիսյանը իր առողջությունը կորցրել է այս բոլոր հանցագործների ու հանցագործությունների, երկիրը կործանողների, հայ ժողովրդին ցեղասպանության տանող ոհմակի դեմ երկար ու ձիգ տարիների պայքարում:
     Ի վերջո Վարուժան Ավետիսյանը մեղավոր է, այո՛, մեղավոր է, որ չի գողացել, չի գռփել, չի չարաշահել, չի տապալել, չի կեղծել, չի յուրացրել, այլ ընդամենը ապստամբել է, որի ժամանակ գործող ռեժիմը երկու ոստիկան է սպանել, որպեսզի Վարուժանին և մյուսներին կարողանան ծանր պատիժ նշանակել և զսպել ժողովրդի ցասումը:
     Վարուժանին կարող են արգելել բուժվել միայն վերը նշված անձանց հոգեզավակները: Եվ այդ անձինք բնականաբար շահագրգռված չեն, որ Վարուժանը առողջանա: Նրանք Հաց բերող ու Արայիկ Խանդոյան են սպանել, նրանց երախը արնոտ է և դեռ ծարավ են արյան: Իսկ Վարուժանը՝ վտանգավոր»։