Karevorinfo  Միջազգային  123

Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

18:00 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։Այս մասին գրում է Էրմենիհաբերը: Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։ Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։
     «1986 թ-ից ի վեր Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում։ Հավատացած լինելով, որ Նոյյան տապանն այստեղ է՝ այս շրջանում շարունակ հետազոտություններ էր իրականացնում, հրապարակում դրանք իր երկրի թերթերում։ Պալեգոն հույս ուներ, որ տապանը հայտնաբերելու դեպքում, մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի և աշխարհում խաղաղություն կտիրի, այդ իսկ պատճառով էլ ամեն տարի հետազոտություն անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,- պատմել է Թուրքիայում Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը։