Karevorinfo  Համացանց  145

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

13:30 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված՝ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ։
     Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը և առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու և համապատասխան ընթացք տալու համար»։