Karevorinfo  Համացանց  202

«Դպրոցի տարատեսակ տնօրեններ աշխատողին վերաբերվում են ավելի վատ, քան՝ Հին Հռոմում ստրուկներին»․ Վահրամ Թոքմաջյան

13:42 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Դպրոցի տարատեսակ տնօրեններ աշխատողին վերաբերվում են ավելի վատ, քան՝ Հին Հռոմում ստրուկներին»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «122 դպրոցի դեպքը բացառիկ չէ։ Հանրակրթության ոլորտում` սկսած մանկապարտեզից վերջացրած դպրոցի բարձր դասարաններով, համակարգային կոռուպցիան վերացած չէ։ Նվեր-ծաղիկ-մասնավոր պարապմունքներ-գնահատականներ` վերջացրած կաշառքով գործի ընդունվելուց, դրանք միայն երևացող կողմն են։ Տարատեսակ տնօրեններ աշխատողին վերաբերվում են ավելի վատ, քան՝ Հին Հռոմում ստրուկներին։ Ավելին, ոլորտը շարունակում է մնալ գերքաղաքականացված։ Միայն մեկ տարբերությամբ, եթե նախկինում միայն իշխանությունն ուներ փայաբաժին, հիմա ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Ժամանակին ես ապացուցեցի, որ առնվազն 2014-2020թթ. բոլոր տնօրեններն «ընտրվել» են ապօրինի, քանի որ գործող կարգը հակասում էր օրենքին։ Նախկին նախարարը չհասկացավ, թե դա ինչ նվեր է։ Փոխանակ այդ հարցով զբաղվելու, նվերից օգտվելու ու տեղային բդեշխիկների ինստիտուտը կազմաքանդելու, երկու նախարարության իրավաբանական վարչություն հավաքել էր գլխին, որ իմ պորտը տեղը դնեն։ Տղայական պահվածք, ուրիշ ոչինչ։ Վայելեք»։