Karevorinfo  Համացանց  178

«Խնդիրն այն է, թե ինչ ձևաչափի գերակայությամբ են կայացվում ռեգիոնի վերաբերյալ քաղաքական որոշումները». Հ․ Բադալյան

03:06 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Խնդիրն այն է, թե ինչ ձևաչափի գերակայությամբ են կայացվում ռեգիոնի վերաբերյալ քաղաքական որոշումները». Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հեռանկարը չափել, այսպես ասած, բանակցային գործընթացի վերսկսումով, թերևս համարժեք չէ խնդրի խորությանը: Ձևաչափի ներքո բանակցության լինել-չլինելը չէ ցուցիչը: Խորքային առումով խնդիրն այն է, թե ինչ ձևաչափի գերակայությամբ են կայացվում ռեգիոնի վերաբերյալ առանցքային քաղաքական որոշումները՝ Մինսկի խմբի համանախագահությա՞ն, երեք երկրների՞, թե՞ Ռուսաստանի, Թուրքիայի և մասամբ էլ Իրանի ներգրավվածությամբ:

Գուցե հնչի տարօրինակ, բայց դե ֆակտո իրավիճակում, կարող է լինել բանակցության եռակողմ ձևաչափ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, սակայն քաղաքական դոմինանտություն ունենա Մինսկի խմբի համանախագահությունը: Ի դեպ, Ֆրանսիայի՝ արդեն նախկին դեսպանի բավականին աղմուկ հանած հարցազրույցում, ըստ էության, նույնիսկ նշմարվում էր այդպիսի դասավորության հավանականություն, այն իմաստով, որ դեսպանը հարցազրույցում հղում էր անում ՌԴ գլխավորությամբ եռակողմ ձևաչափին:

Մեծ հաշվով նաև առիթ եմ ունեցել ասելու, որ, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան ստեղծված իրավիճակում չճանաչեն ՌԴ որոշակի հատուկ դերը, Մոսկվան էլ որևէ կերպ չի ունենա նրանց հետ աշխատանքի վերադառնալու մոտիվացիա»: