Karevorinfo  Համացանց  256

«Սահմանների անձեռնմխելիության հարցի լուծումը ՀԱՊԿ-ում կամ ՄԱԿ-ում չէ». Հակոբ Բադալյան

02:06 ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
«Սահմանների անձեռնմխելիության հարցի լուծումը ՀԱՊԿ-ում կամ ՄԱԿ-ում չէ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք պետք է արձանագրենք առանցքայինը՝ սահմանների անձեռնմխելիության հարցի լուծումը ՀԱՊԿ-ում կամ ՄԱԿ-ում չէ, Հայաստանում է, մեր զինված ուժերում, տնտեսությունում, քաղաքական կայունությունում և տեղեկատվական անվտանգությունում: Մնացյալ բոլոր ռեգիոնալ կամ միջազգային հարթակներում մեր խնդրի որևէ արտահայտում ուղիղ համեմատական է այդ լուծումների արդյունավետությունից:

Երասխում ու Գեղարքունիքում հայկական զինուժը կասեցրել է ադրբեջանցիների առաջխաղացման փորձը: Սա է, այլ բան չկա:

Չես կասեցրել՝ գալու են առաջ: Ինչ է անելու, օրինակ, ՄԱԿ ԱԽ: Հայ-ադրբեջանական սահմանի որևէ մեկ կամ մի քանի կմ որևէ առանցքային նշանակություն չունի ՄԱԿ ԱԽ ոչ մի անդամի համար: Սա պետք է ամրագրել մեր գլուխներում: Եվ, ոչ թե որովհետև ԱԽ անդամները վատն են, այլ որովհետև այդպիսին է համաշխարհային քաղաքականությունը. որևէ մեկը որևէ մեկին լավություն չի անում, հատկապես աշխարհակարգային վերափոխումների այս չափազանց թանկ ժամանակաշրջանում:

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը գործիք է բոլոր ուժային կենտրոնների համար, բոլոր, առանց բացառության:

Դարձյալ, սա չի նշանակում «թքել միջազգային հանրության վրա»: Հակառակը, սա նշանակում է այդ հանրության հետ աշխատել առավել ինտենսիվ և աշխատել առավել փութաջան: Բայց պետք չէ լինել միամիտ ու մտածել, թե միջազգային որևէ՝ որևէ հարթակ հետաքրքրված է լինելու հայ-ադրբեջանական սահմանային բախումների հարց լուծելով, առնվազն քանի դեռ այդ բախումներն իրական վտանգ չեն ներկայացնի միջազգային խաղաղության համար:

Իսկ միջազգային խաղաղության համար դրանք բացարձակապես վտանգ չեն: Անգամ Արցախի դեմ պատերազմը չդիտվեց այդպիսի վտանգ, հակառակ դեպքում ՄԱԿ ԱԽ պատերազմի ժամանակ կդրսևորեր բոլորովին այլ վարքագիծ:

Կրկնեմ՝ սա չի նշանակում Չաշխատանք միջազգային հանրության, առավել ևս ԱԽ մշտական անդամների հետ: Բայց պետք չէ ունենալ լուծումներ ստանալու կամ Ադրբեջանին զսպելու միամտություն: Ադրբեջանին զսպում ենք կա՛մ մենք, կա՛մ այլք կզսպեն այն դեպքում միայն, երբ Ադրբեջանը կանցնի իրենց կարմիր գծերը: Իսկ այդ կարմիր գծերը Բաքուն գիտե և խաղում է դրանցից հեռու:

Ի դեպ, հիմա արժե նաև սերտ աշխատել Հնդկաստանի հետ, որն օգոստոսին ստանձնում է ՄԱԿ ԱԽ նախագահությունը, և տեսնել, կստացվի՞ արդյոք ՄԱԿ ԱԽ նախագահող երկրի կարգավիճակում որևէ հայտարարություն ստանալ Դելիից, թեև Հնդկաստանը Չմիավորվածների շարժման անդամ է, որտեղ Ադրբեջանն իր ռեսուրսներով ստեղծում է որոշակի տրամադրություն, և, ի դեպ, նախագահող երկիրն է:

Եվ, դարձյալ, ի դեպ, հուլիսին նախագահողն էր մեր բարեկամ Ֆրանսիան: Հետաքրքիր է, ինչո՞ւ Փարիզն այդ կարգավիճակում չփորձեց անել որևէ հայտարարություն՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ընդ որում՝ դրա համար բոլորովին չկար Հայաստանի դիմումի կարիք: Նախագահողը կարող է անել հայտարարություն մամուլի համար, որը, իհարկե, ընդամենը հայտարարություն է, բայց համենայն դեպս չէր խանգարի ոչնչով: Թեև, այդ համատեքստում հարցի պատասխանը դարձյալ պետք է փնտրել Ֆրանսիայի դեսպանի մեծ ուշադրոության արժանացած, բայց թերևս քիչ հասկացված հարցազրույցում, հատկապես նախագահ Մակրոնի հնարավոր այցի վերաբերյալ պատասխանում:

Կրկնեմ՝ միջազգային խաղացողներին պետք չէ բաժանել լավի ու վատի, պետք չէ հիանալ, որ հետո հիասթափվել, պետք չէ ունենալ ավելորդ սպասումներ մեկ կամ անգամ մի քանի հայտարարություններից, որովհետև համաշխարհային քաղաքականությունը միայն հրապարակային հայտարարություններից չէ բաղկացած, և ավելին՝ բոլորովին հրապարակային հայտարարություններից չէ բաղկացած:

Եվ ինչպես լուսահոգի Իգոր Մուրադյանն էր ասում, Հայաստանում այդօրինակ հիմքերով վերլուծությունների վերաբերյալ՝ «նրանք շատ ուշադիր կարդում են միջազգային մամուլը»:

Հ. Գ. Հա, խնդրում եմ չհասկացվի, թե ասում եմ, որ միջազգային մամուլ կարդալ պետք չէ: Պարզապես համաշխարհային քաղաքականությունը շատ ավելի խորն է, ու հազիվ թե դա լինի վիճարկելի»: