Karevorinfo  Իրադարձություններ  126

Ուժայինները Երևանի կենտրոնում ստուգում են բոլոր մեքենաներն ու մարդկանց

23:58 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Ուժայինները Երևանի կենտրոնում ստուգում են բոլոր մեքենաներն ու մարդկանց

Քաղաքի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, Կարապի լճի` Հյուսիսային պողոտայի դիմաց գտնվող տարածքում` Թումանյան փողոցի վրա, անհասկանալի լարված իրավիճակ է։ Գրում է «168 ժամը»:
     «Դիմակավորված զինված ուժայինները բլոկ-պոստ էին տեղադրել այդ հատվածում, ստուգում էին փողոցի այդ հատվածով անցնող տառացիորեն բոլոր մեքենաներն ու մարդկանց։ Ստուգում էին փաստաթղթերը, բացում մեքենաների բեռնախցիկները, որոշ մարդկանց ու մեքենաների հետևից անգամ գնում են։ Խայտառակ խցանում է, և որևէ մեկը որևէ բացատրություն չի տալիս։ Տարածքում կան ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկաններ, ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ Այս պահի դրությամբ փողոցն արդեն բացվել է»,- գրում է լրատվականը: