Karevorinfo  Համացանց  209

«Ստեղծվել է տրամադրվածություն, թե Մակրոնի այցը կախարդական ազդեցությամբ լուծելու է մի շարք քաղաքական խնդիրներ». Հ․ Բադալյան

16:48 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Ստեղծվել է տրամադրվածություն, թե Մակրոնի այցը կախարդական ազդեցությամբ լուծելու է մի շարք քաղաքական խնդիրներ». Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անշուշտ, շատ կարևոր է Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցը, բայց Հայաստանում ստեղծվել է կամ ստեղծվում է մի տրամադրվածություն, թե Մակրոնի այցը կախարդական ազդեցությամբ լուծելու է մեզ համար զգայուն մի շարք քաղաքական խնդիրներ և ստեղծելու է բոլորովին ուրիշ մի վիճակ:
     Իհարկե չեմ կարծում, թե վնաս կա այդ տրամադրվածությունից: Բայց ամբողջ հարցն այն է, որ հանրային գերսպասումներ առաջացնելով, ստեղծվում են որոշակի հիասթափության հիմքեր: Իսկ դա կարող է լինել ընդհուպ մշակված քարոզչական տեխնոլոգիա: Երբ ուզում ես խաղալ որևէ մեկի հանդեպ հիասթափության վրա, նախ անհիմն բարձրացրու այդ մեկից սպասումները:
     Ահա այդ իմաստով, կամ չարժե այդպես բարձրացնել Մակրոնի այցից սպասումները, կամ այցը իր բովանդակությամբ և արդյունքով պետք է համապատասխան լինի այդ սպասումներին, այլ կերպ ասած՝ ունենա շատ կոնկրետ, շոշափեի առարկայական որևէ արդյունք, թեկուզ դա լինի օրինակ տնտեսական բնույթի, հայ-ֆրանսիական որևէ նախագծի ազդարարման տեսքով, կամ համանման ինչ-որ բովանդակությամբ:
     Ի վերջո, Ֆրանսիայի նախագահը առաջին անգամ չէ, որ գալիս է Հայաստան: Հայաստան է եկել Շիրակը, Հայաստան է եկել Սարկոզին, Հայաստան է եկել Օլանդը, և այստեղ որևէ տիեզերական բան չկա՝ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի շփումները պայմանավորված են ընդհուպ ժողովրդական մակարդակում երկու երկրների ջերմ հարաբերությամբ:
     Իհարկե, Մակրոնի այցը ներկայումս առանձնահատուկ ֆոն է ստանում նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում, բայց դա առավել ևս կարևոր է դարձնում կամ հանրային գերսպասումներ չառաջացնելը՝ որի միջոցով որոշ շրջանակներ իրականում կցանեն հիասթափության սերմեր, կամ թե՛ հայկական, թե՛ ֆրանսիական կողմերը պետք է լրջորեն մտածեն այցը բովանդակային առումով շատ լավ նախապատրաստելու մասին, որպեսզի այն չլինի միայն Ֆրանսիայի նախագահի հերթական այց Հայաստան»: