Karevorinfo  Համացանց  123

«Ռազմավարական դաշնակից կոչեցյալն աջակցության միայն մեկ ձև գիտի». Արթուր Սաքունց

22:54 կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Ռազմավարական դաշնակից կոչեցյալն աջակցության միայն մեկ ձև գիտի». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը. «Փրկությունը օկուպացվելու միջոցով մեթոդի փոխարեն ԵՄ-ն առաջարկում է փրկության զարգացման, ամրապնդման մեթոդը:
     Եվրոմիությունը Հայաստանի աջակցության 2,6 մլրդ ծրագրում առանձնացրել է Սյունիքին աջակցելու հատված։ Իհարկե, մնացած բաղադրիչներն էլ են հստակ, կարևոր ու որոշիչ Հայաստանի վերականգնման ու ինքնիշխանության ամրապնդման համար, որոնց արդյունավետությունը պայմանավորված է այնքան անհրաժեշտ համակարգային, խորքային և արմատական փոփոխությունների իրականացմամբ` նոր սահմանադրություն, վեթինգի և բարեվարքության իրականացում ողջ պետական կառավարման համակարգում, պետության զավթման քաղաքական գնահատական, անկախ և բարեվարք դատական համակարգի ձևավորում, քաղաքացիների կրթության որակի բարձրացում, արդյունավետ և վստահելի պաշտպանության վերականգնում ե այլն։
     Բայց առաջին անգամ է, երբ ԵՄ-ն Հայաստանին աջակցելու ծրագրում առանձնացնում է կոնկրետ տարածքի զարգացման խնդիրները։
     Սա ուրիշ ինչ է, եթե ոչ Հայաստանի հարավի` Սյունիքի հզորացում և ամրապնդում, որը նաև ԵՄ դիրքորոշումն է ընդհանրապես Հայաստանի և մասնավորապես նրա հարավային ռազմավարական մարզի հանդեպ որևէ օտարերկրյա ոտնձգությունների դեմ, ու դրանց կանխարգելում։
     Հա, ռազմավարական դաշնակից կոչեցյալն աջակցության միայն մեկ ձև գիտի` հիբրիդային կամ ուղղակի օկուպացիա, միմիայն ըստ իր շահերի բավարարման համար, որին ամեն գնով սպասարկում է տեղացի ագենտուրան։
     Իշխանությունն էլ իր հերթին հստակություն և վստահություն պետք է ձևավորի, թե ինքը որ մեթոդն է ընտրում. անորոշության մեջ չի կարող երկար գոյատևել։
     Առավել քան համոզված եմ, որ առաջիկա ամիսներին սկսվելու է ԵՄ-ի աջակցության դեմ հարձակումները` բազմիցս կիրառված եվրոպական արժեքների արժեզրկման մանիպուլիացիոն միջոցներով։
     Իշխանությունը չի կարող իրեն պասիվ պահել, կամ էլ չլսողի կամ չհասկացողի պես պահել, դեռ ավելին, առանձին ներկայացուցիչների միջոցով ձայնակցի կամ տրվի նման մանիպուլիացիաներին, միայն թե գլուխն ազատի աղմուկից։
     Սկզբունքային և հետևողական պետք է լինել սկզբունքների պաշտպանության առումով, ապատեղեկատվական, դավադրապաշտական բնույթի հիբրիդային հարձակումներին արձագանքելու առումով։
     Անցած երեք տարիները ցույց տվեցին անհետևողականության և անսկզբունքայնության տխուր հետևանքները»: