Karevorinfo  Իրադարձություններ  223

Մեղրիում մեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կա 1 զոհ, 2 վիրավոր

17:54 շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Մեղրիում մեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Սյունիքի մարզում, այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։