Karevorinfo  Իրադարձություններ  203

«ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին․ խնդրում եմ այն թողնել ուժի մեջ». Տիգրան Մուկուչյան

14:30 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
«ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին․ խնդրում եմ այն թողնել ուժի մեջ». Տիգրան Մուկուչյան

«Դատավարության ընթացքում հնարավոր եղավ բոլոր հանգամանքների վերաբերյալ ներկայացնել իրավական դիրքորոշումներ»,- այսօր՝ ՍԴ նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ ԿԸՀ-ի համար ընտրական գործընթացի մեկնարկի հիմքը հանդիսացել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որից անմիջապես հետո հաստատվել է հստակ ժամանակացույց:

«Այդ ողջ ժամանակահատվածում որևէ ժամկետային խախտում չի եղել: Գործընթացի բոլոր մասնակիցները լիարժեք ծավալով հնարավորություն են ունեցել իրացնելու ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր վերահսկողական գործիքները»,- ընդգծեց նա:

«Մի ընդհանուր հանգամանք, որին, կարծես թե, դատաքննության ընթացքում շատ հպանցիկ անցում կատարվեց և եզրափակիչ ելույթներում շեշտադրումներ արվեցին, այն է՝ ընտրական ցուցակներն անվանվեցին ուռճացված»,- նշեց Մուկուչյանը։

«Երբ ասում են ուռճացված ցուցակներ, դա ենթադրում է, որ պետք է լիներ այլ բան, մինչդեռ ապօրինաբար մեծացվել է դրա ծավալը: Ընտրական ցուցակները գուցե կազմման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց երբևէ դա չի կարելի փոխարինել ուռճացված եզրույթով, որովհետև ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան տարիք, և հաշվառում ՀՀ-ում: ՀՀ-ում բնակվել-չբնակվելու հանգամանքը ուղղակի չի մտնում այդ մեթոդաբանության մեջ: Չներկայացվեց որևէ փաստ առ այն, որ առկա է որևէ անձ, որի, օրինակ, 18 տարին լրացած չէ, որը ՀՀ քաղաքացի չէ, չունի հաշվառում, բայց անունը ամրագրված է ընտրողների ցուցակում»,- ասաց ԿԸՀ նախագահը։

«Ես կարծում եմ, որ ԿԸՀ-ի կայացրած որոշումը համապատասխանում է ԸՕ-ի պահանջներին և նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր թերևս չհաստատվեցին ու չամրագրվեցին: Հետևաբար, խնդրում եմ, որ ԿԸՀ նշյալ որոշումը թողնվի ուժի մեջ»,- դիմելով ՍԴ-ին ասաց Տիգրան Մուկուչյանը։