Karevorinfo  Համացանց  561

«Ադրբեջանը շարունակում է իր արտաքին վենդետա-ռևանշը Հայաստանի ու Արցախի հանդեպ». Նարինե Դիլբարյան

02:06 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
«Ադրբեջանը շարունակում է իր արտաքին վենդետա-ռևանշը Հայաստանի ու Արցախի հանդեպ». Նարինե Դիլբարյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չլուծված խնդիրների ճնշումը, որն ահագնանալու է, Երասխում ադրբեջանցիների հերթական ինժեներատեխնիկական, տարածքային առաջխաղացումը կանխելիս հայ զինծառայող է զոհվել, մինչ այդ նույնը եղավ Գեղարքունիքում: Հայտնի վերջաբանով արտահերթ ընտրությունները ճգնաժամը հանգուցալուծելու փոխարեն առավել բևեռացրին այն, մեզ մոտ ներքին վենդետաների ժամանակն է՝ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իր արտաքին վենդետա-ռևանշը Հայաստանի ու Արցախի հանդեպ: Ով ինչով է մտահոգ...: Արդեն չես էլ հասկանում, թե երբ է պետականորեն համակարգային դիվանագիտական, քաղաքական, ռազմական հակահարված և հակազդում մշակվելու արտաքին թշնամու դեմ, ունա՞կ ենք արդյոք: Մենք ազգային անվտանգության նոր մարտավարության նախագիծ անգամ չունենք, ՀՀ ռազմաքաղաքական իրավիճակն աղետալի փոխվել է տարածաշրջանում ի վնաս մեզ, ի՞նչ քայլերի հերթականություն է անհրաժեշտ իրավիճակը նախ՝ սառեցնելու, ապա՝ նվազագույնս հայապաշտպան դարձնելու համար, որից հետո միայն հնարավոր կինի կայունությունը երաշխավորող և ՀՀ ու Արցախի անվտանգությունից բխող ռազմավորություն ձևավորելու: Սին ու ձևական հանդիպումների ու խոսքերի փոխարեն պետք է ճշտել, թե արտերկրի, հայկական սփյուռքի, Հայաստանի ու Արցախի կարողունակ դեմքերի հետ ինչպիսի իրական գործակցություն է հնարավոր ծավալել՝ հստակ օրակարգով»: