Karevorinfo  Իրադարձություններ  136

Դատարանը կողմերի հետ քննարկում է դռնփակ նիստ անցկացնելու հարցը

17:18 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Դատարանը կողմերի հետ քննարկում է դռնփակ նիստ անցկացնելու հարցը

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը խնդրեց ներկաներին դուրս գալ դահլիճից, որպեզի դատարանը կողմերի հետ քննարկի դռնփակ նիստ անցկացնելու հարցը: «Սահմանադրական դատարանի մասին օրենքի 35-րդ հոդվածը կարգավորում է դատարանում գործի քննության հրապարակայնության հետ կապված հարցերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների, կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով ԶԼՄ-ների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին կարող է արգելվել՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ»,- հիմնավորեց ՍԴ նախագահը՝ հավելելով, որ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը ևս քննվում է դռնփակ նիստում և որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում: