Karevorinfo  Իրադարձություններ  117

Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

15:42 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Սբ. Թագավոր հայկական եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:

Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել էր, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են:

Սակայն ձերբակալությունից շատ չանցած հայտնի է դարձել, որ ոստիկանությունում հիշյալ քաղաքացիները ցուցմունք են տվել ու ազատ արձակվել, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: