Karevorinfo  Իրադարձություններ  288

Կամերային նվագախումբը կներկայանա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով

23:48 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Կամերային նվագախումբը կներկայանա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին, ժամը 19:30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայանա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով: Արդեն իսկ սիրված նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս հանրաճանաչ դաշնակահարներ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: Չորս դաշնամուրը և նվագախումբը միաժամանակ կներկայանան մեկ բեմում:

Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են:

«Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: