Karevorinfo  Համացանց  144

«ՀՀ ԱԳՆ-ը կարող է կազմակերպել այդ նույն դեսպանների այցը Եռաբլուր». Հովսեփ Խուրշուդյան

17:48 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
«ՀՀ ԱԳՆ-ը կարող է կազմակերպել այդ նույն դեսպանների այցը Եռաբլուր». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չգիտեմ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ը որևէ իրավական հիմք ունի բողոք/նոտա հղել այն երկրներին, որոնց դեսպանները մասնակցել են Ալիևի կազմակերպած Շուշի այցին։

Բայց մեր ԱԳՆ-ը կարող է սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սկսած ապօրինի պատերազմի տարելիցի կապակցությամբ, կազմակերպել այդ նույն երկրների դեսպանների այցը դեպի Եռաբլուր։

Ի դեպ, կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից բացի Շուշի այցը մերժել են նաև ԵՄ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Բելգիան, Չեխիան, Մոլդովան, Կանադան, Հնդկաստանը, Արգենտինան, Հվ. Կորեան, Եգիպտոսը, Քուվեյթը։ Պարզ չի նաև թե ինչպես է ստացվել, որ չեն գնացել նաև Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, նաև Ինդոնեզիայի, Մալայզիայի դեսպանները»։