Karevorinfo  Միջազգային  202

Կրեմլում մեկնաբանել են Եվրոմիության պատժամիջոցների երկարաձգումը

16:42 երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Կրեմլում մեկնաբանել են Եվրոմիության պատժամիջոցների երկարաձգումը

Չկա ոչ մի նորություն նրանում, որ Եվրոմիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ, իրոք, ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում։ Իհարկե, նման որոշումները ոչ մի կերպ նոր հեռանկարներ չեն բացում Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչպես է դա փոխկապակցված Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Ռուսաստանի հետ գագաթնաժողով անցկացնելու գաղափարի հետ։

«Գիտեք, որ Եվրոմիությունում տարբեր տեսակետներ կան Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ»,- պարզաբանել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտել էինք, որ ԵՄ ԱԳ նախարարները երկարաձգել են Ռուսաստանի դեմ 7 տարի առաջ սահմանված պատժամիջոցները՝ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: