Karevorinfo  Համացանց  430

«Բա 2019-ի հունվարին հայտարարում էիր, որ ՀԴՄ-ների դիկտատուր է հաստատվելու». Ոսկան Սարգսյան

14:54 երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
«Բա 2019-ի հունվարին հայտարարում էիր, որ ՀԴՄ-ների դիկտատուր է հաստատվելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկուսուկես տարի առաջ՝ 2019թ․ հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետք է հաստատվի ՀԴՄ-ական դիկտատուրա, պետք է բացառվի ՀԴՄ կտրոն չտրամադրելը։ Այսօր, ժամը 13.35-ի սահմաններում Երևանի Ավան թաղամասի «Էվրիկա» սուպերմարկետում երկու ապրանք գնելով՝ գանձապահին տվեցի 2 հազար դրամ։ Երկու ապրանքի և ցելոֆանե տոպրակի համար պետք է վճարեի 1310 դրամ։ Վաճառողուհին վերադարձեց 590 դրամ՝ չտալով ՀԴՄ կտրոն։ Ես թվաբանություն լավ գիտեմ, մի քիչ սպասելուց հետո վաճառողուհուն ասացի՝ մանրը քիչ ես վերադարձնում։ Նա առանց ապրանքներին նայելու, ասաց՝ 100 դրամ պակաս եմ տվել և ինձ 100 դրամ տվեց։ Նա այդպես էլ ՀԴՄ կտրոն չտրամադրեց, ինչը կարող են հաստատել սուպերմարկետի տեսախցիկները։
     Նիկոլ Փաշինյան, բա 2019թ․ հունվարին հայտարարում էիր, որ ՀԴՄ դիկտատուր է հաստատվելու, Երևանի սուպերմարկետը ՀԴՄ կտրոն չի տրամադրում, բա Տավուշի գյուղերում «նիսյա»՝ ապառիկ ապրանք ծախող փոքր խանութները ՀԴՄ կտրոն կտրամադրե՞ն։ Կարծում եմ, որ քո ասած օրենքի դիկտատուրան ՀԴՄ դիկտատուրայի նման կեղծ բան է»: