Karevorinfo  Համացանց  604

«Չգիտեի, որ ՏԻՄ ընտրություններում իշխանության թեկնածուներին ընտրում է Սուրեն Պապիկյանը՝ միանձնյա». Հարություն Մկրտչյան

15:12 երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
«Չգիտեի, որ ՏԻՄ ընտրություններում իշխանության թեկնածուներին ընտրում է Սուրեն Պապիկյանը՝ միանձնյա». Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել Սուրեն Պապիկյանի հետ։

Քանի որ Հայաստանի Հանրապետության առօրեական խնդիրների մեջ ինձ համար նմանատիպ խոսակցությունները մանրուքներ են, ուստի նախապատմությամբ շատ չեմ ծավալվի ու կփորձեմ հակիրճ ձևակերպել։

Պարոն Պապիկյանին զանգել էի ճշտելու համար ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ մի քանի օրենքներ, որովհետև հակասական տեղեկություններ ստացա (վերջին տարիներին փոփոխություններ են եղել) ու մտածեցի, որ ամենաստույգ ինֆորմացիան կունենա հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Պարոն Պապիկյանը, մոռանալով որ ինքը նախ և առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ԺՊ է, և ես իրեն զանգել եմ ու դիմում եմ որպես ՀՀ քաղաքացի, միանգամից հագավ ՔՊ վարչության նախագահի շապիկը, ընդունեց ռոբասերժական ռեժիմի կլասիկ չինովնիկի տեմբր ու ինձ հարցրեց, թե ես որ քաղաքից եմ, ու ի պատասխան լսելով, որ ծնունդով ու «գրանցումով» Էջմիածնից եմ, հղեց ինձ վերջին նոտան, թե բա՝ մենք Էջմիածնում թեկնածու ունենք։

Երբ ես փորձեցի բացատրել, որ իր քաղաքական թիմի դեմ ոչինչ չունեմ, ոչ էլ կոնկրետ Էջմիածնի ու տեղի թեկնածուների հարցով եմ զանգել, այլ ընդհանուր կիրառելիության օրենքի դրույթներ ճշտելու՝ հետևեց պատասխանը՝ զանգեք ԿԸՀ....
     Եվ ուրեմն՝ հարգելի՛ պարոն Պապիկյան, նախ և առաջ, եթե ԿԸՀ տեղն եք ցույց տալիս քաղաքացիներին, նկատի ունենալով, որ դուք խիստ զբաղված եք, ապա ասեմ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ու ասենք ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից ավելի զբաղված հաստատ չեք լինի, որոնց գրաֆիկը երևի թե ամենախիտն էր վերջերս՝ պայմանավորված երկրում առկա վիճակով, բայց իրենք գտել են միշտ այդ 5-10 րոպեները ինձ՝ քաղաքացուս, հուզող հարցերին պատասխանելու համար, կամ սիրալիր փոխանցել են օգնականների համարներն ու անգամ հետո հետաքրքրվել են այս կամ այն խնդիրը լուծում գտավ, թե ոչ, ինչի համար հայտնում եմ երախտիքս։

Ոլորտը, ով կամ ինչպես կղեկավարի, այլ բան է, ժողովրդի իշխանության անվան տակ «պաշտոնի տեր» դառնալու դեպքում հանրային հասանելիության պահպանման ու քաղաքացիների հետ էթիկայի տարրական նորմերին համապատասխան շփման ձև ունենալը մեկ այլ բան։

Երկրորդ՝ ես «ռևանշիստ» չեմ, ես պաշտոնամոլ ու մանդատագող չեմ, որ ակնարկում եք, թե գուցե թեկնածու դառնալու համար եմ ձեզ զանգել. առնվազն ծիծաղելի է։

Դուք ձեր թիմի ներսի առնետների վազքը կառավարեք, որը հիմա միայն կանգնել ու սառել է, որովհետև վտանգն արդեն անցավ, կամ մինիմալիզացվեց, բայց վտանգի ժամանակ հազիվ սանձում էիք, որ կաղապարից դուրս չգան ու ձեզ քաղաքական աֆեկտիվ շոկի մեջ չգցեն։

Երրորդ՝ էդ, որ արտախորհրդարանական ուժերին ծաղրանքով ու քամահրանքով եք մոտենում, իբր դուք կայուն իշխանություն եք լինելու միշտ, ու ժողովրդի «ընտրյալներն» եք, իրենց էլ անվանում եք՝ մարդ կուսակցություն + 10 հոգի, ասեմ ձեզ, հիշեցնեմ ձեզ, որ ՀՀ քաղաքական պատմության ողջ ընթացքում ավելի ցայտուն մարդ-կուսակցության օրինակ քան ՔՊ-ն է, երբեք չի եղել, ու ժողովուրդը ձեզ չի, որ ընտրել է, այլ ձեր քաղաքական առաջնորդին, որին, ի դեպ, ձեր թիմակիցը ձեր հետ զրույցի ընթացքում համարում էր «ոչ ադեկվատ» ու առաջարկում փոխարինել ասենք, օրինակ, ձեզնով ու չէր ընկալում այն իրականությունը, որ առանց Փաշինյան Նիկոլի ձեր քաղաքական թիմը Սերժի ասած՝ 7-8 տոկոսը հազիվ հավաքեր ՀՀ ցանկացած ընտրության ժամանակ։

Իսկ ձեր առաջնորդը վերընտրվելու էր, քանի դեռ չկար այլընտրանք ու դա աքսիոմա է։

(Թող ներեն ինձ իմ բոլոր ՔՊ-ի կուսակցության անդամ հանդիսացող օբյեկտիվ ու բանիմաց ընկերները, բայց սա է ճշմարտությունը):

Չորրորդ՝ չգիտեի, որ ՏԻՄ ընտրություններում իշխանության թեկնածուներին ընտրում է Սուրեն Պապիկյանը՝ միանձնյա, քանի որ դեմը դեռ երկու տարի կա՝ ասենք Էջմիածին համայնքի ղեկավարի ընտրությունների համար, բայց միանձնյա հիմա արդեն հայտարարում է, որ «մենք» արդեն թեկնածու ունենք Էջմիածնում։

Հինգերորդ՝ չգիտեի, ավելի ճիշտ չէի պատկերացնում, որ Դիանա Գասպարյանն այդքան «թանկ» թեկնածու է շարունակում մնալ, բոլոր քաղաքական սկանդալները ՔՊ գլխին բերելուց ու վերջին՝ ռոբասերժական կլանի բերանի ծամոնը դարձած հայտնի ձայնագրությունից հետո։

Վեցերորդ՝ մանրադիտակի տակ եք, հովանավորչությունը, քաղաքական ու մարդկային մեծամտությունը, պոռոտախոսությունը, ժողովրդի անվան տակ սեփական խնամի-ծանոթ-բարեկամ-ֆավորիտ «առաջ բրդելն» ու առհասարակ էս երկիրն ու այս կամ այն ոլորտը վարի տալու ցանկացած փորձ ունենալու է իր իրավական ու քաղաքական հետևանքները։

Հանկարծ չմտածեք, որ ընտրվել եք, մենք էլ մեր ռեսուրսներով սեփական լուման ենք ներդրել, որ ընտրի ժողովուրդն ու ժողովրդի քվեն քրեաօլիգարխիկ տարրերը նորից չուզուրպացնեն, հետո արդեն հարգել ենք մեր ժողովրդի մեծամասնության ընտրությունը, դա ձեզ թույլ է տալու նորից քաղաքական դաշտը դարձնել նախկին-ներկայի անվերջ պայքարի թատերաբեմ, որտեղ նախկիններն ամեն ինչ տապալել են, իսկ ներկաներն ինչ ուզեն կանեն ու ոչնչի համար բեռ ու պատասխանատվություն չեն կրի։

Վերանայեք ձեզ...»: