Karevorinfo  Իրադարձություններ  146

La Francophonie Chantée համերգը կնվիրվի Ֆրանսիայի ազգային տոնին

02:06 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
La Francophonie Chantée համերգը կնվիրվի Ֆրանսիայի ազգային տոնին

Հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Համերգը կրում է La Francophonie Chantée խորագիրը: Երեկոյին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավար՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:

Նշենք, որ Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։ Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։