Karevorinfo  Իրադարձություններ  115

Առջևում Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

03:06 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Առջևում Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը:

Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են

  • կառուցվածքը,
  • լեզուն և ոճը,
  • գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են․

Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ,
     Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ,
     Ալվարդ Սեմիրջյան – գրականագետ,
     Հասմիկ Խեչիկյան – գրականագետ,
     Քրիստինե Հովհաննիսյան - գրականագետ։

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։