Karevorinfo  Միջազգային  174

«Հերթական անհաջող դավադրությունը». Ղարիբաշվիլին՝ Վրաստանում բողոքի ակցիաների մասին

13:06 երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
«Հերթական անհաջող դավադրությունը». Ղարիբաշվիլին՝ Վրաստանում բողոքի ակցիաների մասին

Վրաստանում հակակառավարական ցույցերն անհաջող դավադրություն են՝ դատապարտված ձախողման: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Հակապետական ու հակաեկեղեցական ուժերի ծրագրած դավադրությունը չի կայացել ու երբեք չի կայանա։ Նրանք փորձել են այդ ողբերգությունն օգտագործել քաղաքական նպատակներով»,- ասել է Ղարիիբաշվիլին։

«Ընդդիմադիր հեռուստաալիքները ղեկավարվում են Միխայիլ Սահակաշվիլիի և նրա գողացված ֆինանսների միջոցով։ Նրանց գլխավոր նպատակն է որևէ կերպ տապալել կառավարությանն ու բռնի կերպով վերադառնալ իշխանության, ինչը մենք երբեք թույլ չենք տա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանում իշխանությունը փոխելու միակ միջոցն ընտրություններն են, սակայն ընդդիմությունը հաղթելու շանս չունի։

Հիշեցնենք՝ նախօրեին, մի քանի հազար մարդ բողոքի ակցիա էր անցկացրել Թբիլիսիի կենտրոնում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության հրաժարականի պահանջով: