Karevorinfo  Միջազգային  158

Բողոքի ակցիաներ՝ Վրաստանի խոշոր քաղաքներում

20:12 կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
Բողոքի ակցիաներ՝ Վրաստանի խոշոր քաղաքներում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է իրականացվել՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի հրաժարականի պահանջով: Երկրի խոշոր քաղաքներում՝ Բաթումում, Զիգդիդում, Գորիում, Ռուսթավիում, Թելավիում ևս ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել: Նրանք պահանջել են իրավապահներից՝ անհապաղ իրականացնել սպանված լրագրող Լեկսո Լաշկարավի սպանության հետաքննություն:

Հիշեցնենք, որ «Պիրվելի» հեռուստաալիքի լրագրողին մահացած են գտել այսօր առավոտյան իր բնակարանում: 6 օր առաջ նա դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից: Նա ստացել էր դիմային կոտրվածքներ և հրատապ վիրահատություն տարել:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները նաև իրենց բողոքն են արտահայտել հուլիսի 5-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ պաշտոնական տվյալներով տուժել էր 53 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

Մի շարք քաղաքներում իրականացվել են լուռ ակցիաներ: