Karevorinfo  Համացանց  569

«Նրանց ստեղծած և ճանաչած հիերարխիաները այլևս չկան». Մարիա Կարապետյան

16:22 կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
«Նրանց ստեղծած և ճանաչած հիերարխիաները այլևս չկան». Մարիա Կարապետյան

ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրական բողոքները, կցանկանայի հիշեինք ընտրությունների սոցիոլոգիական և մշակութաբանական դասերը։
     Էպիզոդ 1. Մոտ երկու շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը նկարագրեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից մեկը․ «Երրորդ պատճառը այս քվեարկության, կարծում եմ, հետևյալն է․ յուրաքանչյուր՝ հատկապես գյուղական բնակավայրերում, ձևավորվում է, ինչ-որ բնական ձևով հիերարխիա ա ձևավորվում, ազդեցություն ունեցող մարդկանց կամ քիչ ազդեցություն ունեցող մարդկանց, և դա ոչ ֆորմալ, այսպես ասենք, հիերարխիա է։ Ավելի պարզունակ հասարակություններում այդ հիերարխիան ավելի շատ ուժի հատկանիշով է ձևավորվում: Ավելի զարգացած հասարակությունում՝ ավելի շատ կրթվածության, սենց տեսակի, համայնքային կյանքում ակտիվ մասնակցությամբ, բայց այնուամենայնիվ բոլոր հասարակություններում այդպիսի հիերարխիա ձևավորվում է: 18 թվականին մեր մոտ սա քանդվել է, և նորը՝ նոր սկզբունքներով չի ձևավորվել: Էսպես կարծիք ձևավորողների բնական ինստիտուտը Հայաստանում լուրջ ճգնաժամի մեջ է․ սա փաստ է:»
     Էպիզոդ 2. Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը փորձում էր վերակենդանացնել «կարծիք ձևավորողների ինստիտուտը»․
     «Ու ով որ չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ որպես իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող: Իսկ եթե որևէ մեկը ձեր՝ էստեղ նստածներից չի կատարելու իր տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և ամբողջ տնօրինությունը բացարձակ նույն, շատ ավելի կոշտ վերաբերմունքն ա ունենալու էդ մարդու նկատմամբ: […] Նորից եմ կրկնում՝ հավատացեք, էսօր կան մեխանիզմներ, որպեսզի մենք ստուգենք, թե ովքեր են գնացել ընտրության։ Եվ կան բավականաչափ հետաքրքիր, ես տեղյակ էլ չէի, սոցիոլոգիան շատ-շատ ստույգ գիտություն ա, սոցիոլոգիորեն և ստատիստիկորեն, դատաբեյսով կան բավականաչափ լուրջ ֆորմուլաներ, բանաձևեր, մեխանիզմներ, որպեսզի մոտավորապես ճշտի հավանականությամբ, տոկոսային հավանականությամբ, թե ով ինչ ընտրություն է կատարել։»
     Էպիզոդ 3. Մոտավորապես նույն ժամանակամիջոցում Սերժ Սարգսյանի դաշինքի թեկնածուի հայրը նույնն էր փորձում անել մեկ այլ համայնքում․
     «Պարտադրում եմ․ էս իմքայլական էս զոմբիներին ձայն մի տվեք։ Մենք պատիվ ունենք, մենք չամռլեցի ենք։ Էսի պարտադրանք ա։ Խնդրանքս՝ մեջներիցդ հանում եք, եթե իհարկե կարաք հանեք, չուզողությունը, ամենանուրբ բառը ասեմ, որ չեք ուզում և այլն, և այլն։ Ու խնդրում եմ արդեն ձայն տալ իմ բալին։»
     Այս մարդիկ փորձել և ձախողել են։ Նրանց ստեղծած և ճանաչած հիերարխիաները այլևս չկան։ «Կարծիք ձևավորողների» բալի համար մարդիկ չեն քվեարկելու, իսկ սոցիոլոգիան ստույգ գիտություն չէ։ Եվ նրանք սա վերջերս բացահայտել են, բայց Սահմանադրական դատարանում շարունակում են բողոքել ընտրություններում անհավասար մրցակցությունից»: