Karevorinfo  Իրադարձություններ  193

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն Երևանում է

22:54 շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն Երևանում է

Աշխարհահռչակ ամերիկացի գրող, «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» և «Ինֆեռնո» բեսթսելերների հեղինակ Դեն Բրաունի առաջին մանկական գիրքը՝ «Վայրի սիմֆոնիա»-ն (Wild Symphony), և համանուն երաժշտական նախագիծն առաջին անգամ կներկայացվեն Հայաստանում (երաժշտության հեղինակը նույնպես Դեն Բրաունն է)։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
     Կենդանաբանական այգում կայացած միջոցառման ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ մեծ ձեռքբերում է Հայաստանում ներկայացնել միջազգային ճանաչում վայելող մի ծրագիր։ Նա «Վայրի սիմֆոնիա»-ն դիտարկել է նվագախմբի կրթական ծրագրերի շրջանակներում. «Վայրի սիմֆոնիա»-ն մանուկների և պատանիների համար ունիկալ հնարավորություն է՝ ծանոթանալու համար նվագախմբի, սիմֆոնիկ երաժշտության, երաժշտական գործիքների հետ։
     Նշվել է, որ հեքիաթ-համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 17:00, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի «Վայրի սիմֆոնիա»-ն, միաժամանակ էկրանին կներկայացվեն անիմացիոն դրվագներ, համերգային ծրագիրը կուղեկցվի գրքի ընթերցանությամբ։ Կհնչի նաև հեղինակի տեսաուղերձը։ Նույն օրը՝ ժամը 16:00-ին, Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին կնախորդի համանուն գրքի շնորհանդեսը։
     Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն ներկայացվել է 37 երկրում։ Հեղինակն այս ստեղծագործության մեջ միաձուլել է արվեստի երեք կարևորագույն ճյուղերը՝ գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։