Karevorinfo  Համացանց  386

«Եմ-ի կողմից տրամադրված այս հսկայական գումարը թեթևացնելու է մեր բյուջեի ծանրաբեռնությունը». Հովսեփ Խուրշուդյան

18:54 շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
«Եմ-ի կողմից տրամադրված այս հսկայական գումարը թեթևացնելու է մեր բյուջեի ծանրաբեռնությունը». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է․ «Եվրոմիությունը, որը մեր իրական դաշնակիցն է և որի շահերը համընկնում են Հայաստանի ժողովրդի շահերի հետ, մեզ հավելյալ 1 միլիարդ եվրո կհատկացնի՝ հասցնելվ Հայաստանին տրամադրվելիք գրանտը 2,6 միլիարդի: Ասեմ, որ դա 3 միլիարդ 100 միլիոն դոլար է:
     Ռուսաստանը՝ իր դրածո Քոչարյանի միջոցով 100 միլիոն պարտքի դիմաց խլեց Հայաստանից մեր ռազմական արդյունաբերության առանցքային Մարս գործարանը և Մերգելյանի ԳՀԻ-ին՝ բարեհաջող սպանելով դրանք, նաև Հրազդանի ՊՇԵԿ-ը, Սևան-Հրազդան ՀԵԿ-երի կասկադը: Ապա ևս մի-քանի հարյուր միլիոն պարտքի դիմաց փուլերով վերցրեց Հայ-ռուս գազարդի 45 տոկոս բաժնեմասը՝ Հայաստանում գազային ոլորտի լիակատար վերահսկման իրավունքով հանդերձ, որի հետևանքով այլևս չենք կարող ո՛չ Իրանից ավելի էժան գազ գնել և ոչ էլ այն տարանցել դեպի Եվրոմիությունը՝ կորցնելով 500-600 միլիոն դոլար տարանցման դիմաց վճար ստանալու հնարավորությունը:
     Եվրոմիությունը եզակի հնարավորություն է տալիս Հայաստանին սրընթաց զարգացման: Մի բան, որն առանց այդ էլ պարտավոր էինք անել այս պարտությունից հետո՝ սեղմելով ատամները:
     Այս հսկայական գումարը թեթևացնելու է մեր բյուջեի ծանրաբեռնությունը և մեծ միջոցներ ազատելու՝ զարգացնելու այն ոլորտները, որոնց թիրախային ֆինանսավորում ԵՄ դրամաշնորի չի նախատեսում՝ ռազմարդյունաբերությունը, գիտությունը և կրթությունը:
     Անհրաժեշտ է հրատապ վերազինել նորագույն սարքավորումներով բոլոր գիտահետազոտական ինստիտուտները, բուհերը, հագեցնել բոլոր դպրոցների լաբորատորիաները, զարկ տալ ուսուցիչների և դասախոսների վերապատրաստմանը, այդ թվում՝ արտասահմանցիների ներգրավմամբ և ատեստավորմանը, զուգահեռ՝ էլ ավելի մեծ տեմպերով ավելացնելով նրանց աշխատավարձերը: Դպրոցների լավ ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացվեն այնքան, որպեսզի անգամ գիտնականներն ու բուհերի դասախոսները, պրոֆեսորները ժամեր վերցնեն դպրոցներում դասավանդելու համար, իսկ վատ ուսուցիչները դուրս մղվեն համակարգից:
     Զուգահեռ պետք է օգտագործել ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի պայմանագիրը, ԱլԳ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը, Հորիզոն-2020 ծրագիրը՝ ինտեգրելու Հայաստանի գիտական և կրթական համակարգերը արևմտյան համապատասխան ոլորտների հետ, սկսել գիտա-տեխնոլոգիական վերազինումը և զարգացումը, որը անուղղակիորեն կդառնա հիմք մեր ռազմարդյունաբերության թռիչքաձև զարգացման համար: Այժմ երկրի ղեկին Կրեմլի դրածոները չեն, ինչպես որ դա եղել է 20 տարի և մեր ռազմարդյունաբերության զարգացման արգելակները հեռացված են իշխանությունից:
     Այս ժամանակաշրջանը բարենպաստ է նաև նրանով, որ իշխանությունից հեռացված են կոմպրադորային-ներկրող օլիգարխները, ում շահերին 20 տարի հակասել է Հայաստանի՝ սեփական արդյունաբերության զարգացումը, քանի որ իրենք արդեն նստած էին ներկրման հեշտ ձեռքբերվող հոսքերի վրա:
     Ժամանակը բարենպաստ է նաեւշշև նրանով, որ վերացված են արհեստական մոնոպոլիաները, որի արդյունքում ազատ շուկայական հարաբերությունները, մրցակցությունը, իրենց բոլոր խոցելի կողմերով հանդերձ, հնարավորություն են տալու բացահայտել մեր ձեռներեցների ստեղծագործական ամբողջ ներուժը և ծաղկեցնել տնտեսությունը, հարստացնել ժողովրդին և պետությունը:
     Միակ խոչընդոտը մնալու է խորհրդարանում հայտնված «Հայասպան» դաշինքը, որը, կատարելով իր պատրոնի՝ Կրեմլի պատվերը ամեն բան անելու է խոչընդոտելու համար Հաայստանի զարգացմանը, անընդհատ ցնցումների է տանելու երկիրը:
     Սակայն նրանք այլևս իշխանություն չեն: Այնպես որ, վերաշարադրելով լուսահոգի Իգոր Մուրադյանի հայտնի ֆրազը (прорве'мся), կարող ենք պնդել, որ դա՛ էլ կհաղթահարենք»: