Karevorinfo  Համացանց  583

«Պուծինյան զավթման դեմ պատրաստ ենք համագործակցել Փաշինյանի հետ». Տիգրան Խզմալյան

02:06 կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
«Պուծինյան զավթման դեմ պատրաստ ենք համագործակցել Փաշինյանի հետ». Տիգրան Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանի գրառումը. «ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉՎԱԾՆԵՐԸ, ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ՝ ՍԱԿԱՎ», ԿԱՄ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
     Ինձնից բացատրություն են պահանջում՝ թե ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչի՞ համար եմ մասնակցում կառավարության հրավերով արտախորհրդարանական կուսակցությունների ժողովին։ Բացատրեմ։ Ընդհանրապես, արտախորհրդարանական կառույցների հետ հանդիպումները բավական հազվադեպ ձևաչափ է ցանկացած կառավարության համար։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դիմեց նման միջոցի, եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմի սկզբնական շրջանում՝ հոկտեմբերի 9-ին։ Ես այդ ժամանակ դեռևս ԱԺԲ Խորհրդի անդամ էի, իսկ ժողովին մասնակցելու հրավերը ստացել էր Վարուժան Ավետիսյանը։ Ընդունել-չընդունելու հարցը չէր քննարկվում՝ պատերազմ էր և բոլորս հասկանում էինք համագործակցության և համատեղ դիմադրության անհրաժեշտությունը։ Ի՞նչ փոխվեց հիմա։ Պատերազմն ավարտվեց պարտությամբ, հետո անցան ընտրությունները, որոնց ընթացքում նույն թշնամին՝ ռուս-թրքական դաշինքը չհասավ իր գլխավոր նպատակին՝ Քոչարյանի հաղթանակին և Հայաստանի լիարժեք կլանմանը, Բելառուսի օրինակով։ Մեծ հաշվով, պատերազմը շարունակվում է, պարզապես այլ, քաղաքական միջոցներով։ Եվ եթե պատերազմի օրերին ես կամավոր զինվորի կարգավիճակով մեկնեցի ռազմաճակատ, ապա ինչպե՞ս կարող եմ ես խուսափել քաղաքական պայքարում մասնակցությունից իբրև քաղաքական կուսակցության ղեկավար։ Սա իմիջիայլոց։
     Հիմա անդրադառնամ բուն հարցին։ Հուլիսի 9-ի արտախորհրդարանական ուժերի ժողովին, առաջին նման հավաքից ուղիղ 9 ամիս անց ես հիշեցրեցի մասնակիցներին պատմական մի դրվագ՝ Երկրորդ Աշխարհամարտի առաջին իսկ օրերին, երբ Լեհաստանի վրա գերմանա-սովետական հարձակումից հետո Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Հիտլերին, բրիտանական վարչապետ Չերչիլը հրավիրեց կառավարության նիստին ընդդիմության ղեկավարներին և առաջարկեց նրանց այսուհետ աշխատել համատեղ, մինչև հաղթանակ։ Ավելին, լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էթլին ստանձնեց փոխվարչապետի պաշտոնը՝ կիսելով պատասխանատվությունը բոլոր զրկանքների ու արհավիրքների համար Չերչիլի հետ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը Ուինսթոն Չերչիլ չէ, բայց ՀՀ ԱԺ անցած ընդդիմությունն էլ, բացարձակապես, բրիտանական լեյբորիստներ չեն։ Եթե շարունակենք համեմատությունը, ԱԺ-ում ընդդիմությունը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է ՀՀ-ում Ռուսաստանի՝ զավթիչ ու գաղութարար, կեղեքիչ ու թշնամական պետության շահերը։ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ Ազգային ժողովը չունի պետության մեջ ներքաղաքական հավասարակշռությունը և արտաքին քաղաքական ճկունությունը ապահովելու որևէ հնարավորություն և անգամ ցանկություն։ Ռուսական գաղութի երկու հարյուր տարվա կարգավիճակից դեպի արևմտյան ժողովրդավարություն Հայաստանի անցմանը օգնելու փոխարեն քոչարյանա-դաշնակցական շարասյունը շարունակում է երկրի դարպասները ներսից կոտրելու և թշնամու մուտքը ապահովելու իր դավաճանական փորձերը։ Հետևաբար այս գործառույթը պարտավոր են վերցնել իրենց վրա արտախորհրդարանական այն ուժերը, որոնք պատասխանատվություն են զգում պետականությունը պաշտպանելու համար և ունեն բավականաչափ քաղաքական հասունություն դա հասկանալու համար։
     Շատերը հարցնում են՝ բայց ինչպե՞ս կարելի է հավատալ Փաշինյանին ու սեղմել նրա ձեռքը, չէ՞ որ նա երեք տարի շարունակ զբաղված էր բացարձակապես նույն գործով՝ հաճոյանալ ու սպասարկել Պուծինի զավթումը։ Եկեք ոչ ոքի չհավատանք, բայց ստուգենք մեր գնահատականներն առավել շահագրգիռ մասնակցի՝ մեր գլխավոր թշնամու, Պուծինի գործով ու վարքով։ Անհնար է ժշտել, որ նախընտրական շրջանում Կրեմլի ու ԿԳԲ-ի ողջ քարոզչությունը, հատուկ ծառայությունների գործունեությունը, ֆինանսական և տեղեկատվական ազդեցությունն ու միջամտությունը ՀՀ-ում ուղղված էին Քոչարյանի օգտին։ Անհնար է ժշտել, որ այդ բոլոր ջանքերը, կաշառքները, սադրանքները վատնվեցին ու մատնվեցին պարտության, քանի որ հայ ժողովուրդը բնազդով զգաց ու մերժեց ռուսական զավթման ու մեր վերջնական պարտության երաշխավոր Քոչարյանին։ Նրա ներկայությունը ԱԺ-ում հաղթանակ չէ, քանի որ պուծինյան դրածոյի համար բացարձակ իշխանությունից և բռնապետությունից բացի ցանկացած այլ արդյունքը՝ պարտություն է։ Ահավասիկ Լուկաշենկոյի և նույն Պուծինի օրինակները։ Այդ ապացույցը ոմանց համոզիչ չի՞ թվում։ Բարի, հիշեցնեմ ԱՄՆ և ԵՄ ղեկավարների շնորհավորանքները։ Խոսքերին չե՞ք հավատում։ Լավ՝ ահա 2,5 միլիարդ եվրո օժանդակությունը ՀՀ-ին՝ ընտրություններից երկու շաբաթ անց։ Դա հո միայն խոսքեր չեն՝ ՀՀ տարեկան բյուջեի կեսն է։ Եվ սա միայն սկիզբն է։
     Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի արդեն պարբերական դարձող հանդիպումերին կառավարության հետ մեկ պատճառով՝ մենք մեր քաղաքական ու քաղաքացիական պարտքն ենք համարում ցանկացած միջոցներով նպաստել մեր Հայրենիքի ապագաղութացմանը և շուտափույթ եվրաինտեգրմանը։ ԱՄՆ և ԵՄ ռազմաքաղաքական և ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին ապացուցում է, որ մեր գաղափարներն ու գործելակերպը միակ ճիշտ ուղին է, որը դուրս կբերի մեր երկիրը ռուս-թրքական թակարդից։ Նույն Չերչիլն ասել էր 1941 թվականին, Ստալինի հետ դաշինք կնքելուց՝ «Հիտլերի դեմ ես պատրաստ եմ համագործակցել անգամ սատանայի հետ»։ Պուծինյան զավթման դեմ ՀԵՎԿ-ը պատրաստ է համագործակցել ինչպես վերընտրված վարչապետ Փաշինյանի, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Չափանիշը մեզ համար մեկն է՝ Հայոց պետականության պաշտպանությունը և երկրի ապագաղութացումը։ Սա է նախապայմանը Հայաստանի եվրաինտեգրման համար։ Պատերազմը շարունակվում է և հիմա էլ են պահանջվում կամավորներ, ինչպես և ռազմաճակատում պատերազմի օրերին։ «Զի բազում են կոչվածները, ընտրյալներն են սակավ»: Մնացածը դեմագոգիա է և քաղաքական դասալքություն»: