Karevorinfo  Թերթերի տեսություն  155

Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ. «Ժողովուրդ»

09:36 շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են: Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վաճառքի ծավալները փոքր-ինչ ավելացել են: Ի դեպ, մեր հանրապետությունում ավելի շատ բնակարանները վաճառվում են հիմնականում հիփոթեքային տարբերակով:

Տեղեկացանք, որ կենդանության նշաններ է ցույց տալիս օրավարձով բնակարանների շուկան, որը ճգնաժամային վիճակում էր կորոնավիրուսի պատճառով. չէ՞ որ սահմանները փակ էին, և զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը ապրիլ ամսին 610 հազար դրամ էր, իսկ մայիսին՝ 615 հազար 500 դրամ, այսինքն՝ 5500 դրամով թանկացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնաճը կազմել է 4500 դրամ. այստեղ մեկ քմ-ն ապրիլին արժեցել է 440 հազար 500 դրամ, մայիսին՝ 445 հազար դրամ: Բնակարանների գների աճ արձանագրվել է նաև մյուս վարչական շրջաններում»:

Մանրամասները՝ թերթի համարում: