Karevorinfo  Իրադարձություններ  207

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

18:12 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

Հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը:

Բացման խոսքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության արդյունքները.

· Ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, ընդ որում՝ 8-ի դեպքում՝ ամբողջությամբ:

· 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 լոտ ստացել է շինարարական թույլտվություն:

· Գույքերի իրացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է պայմանագրեր կնքել շուրջ 50 ընտանիքի հետ՝ այսպիսով ավարտելով իրացման աշխատանքները:

· Գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:

· 5 լոտերի մասով հավանական ներդրողների հետ ընթանում են բանակցություններ, որոնք պիտի ավարտին հասցվեն առաջիկա ամիսներին:

· Բոլոր լոտերի մասով արդեն տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն:

· Կառուցապատման տարածքում առկա բոլոր հուշարձանների մասով ներկայացվել են նախագծային առաջադրանքներ, որոնք կառուցապատողների համար հիմք կհանդիսանան հուշարձանների բակային տարածքները բարեկարգելիս: Ընդ որում՝ թաղամասի հուշարձանները պահպանվելու են, ինչպես նաև ապահովվելու են ՀՀ Կառավարության կողմից նախկինում հայտարարված պայմանները:

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցումը կառավարության առաջնային նշանակության հարցերից է: Ըստ նրա՝ թեպետ պրոցեսը բարդ է ու ժառանգված, սակայն պետք է հասցվի տրամաբանական հանգրվանին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունի ինչպես պատմական, այնպես էլ քաղաքային առողջ ու հարմարավետ միջավայրի կառուցման տեսանկյունից:

Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ընթացիկ հարցերին, որոնց թվում՝ համալիր փորձաքննություններ, քանդման ենթակա գույքերի ցանկ ու քանդման թույլտվություններ, մի քանի լոտերի նախագծերի ու շինարարության մեկնարկի հարցեր:

Նիստի երկրորդ մասում աշխատանքային խմբի քննարկումներին միացել են նաև 33-րդ թաղամասի կառուցապատողների ներկայացուցիչները:

Առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ: