Karevorinfo  Համացանց  224

«Միայն դեկորատիվ փոփոխություններով համակարգը չի բարեփոխվի». Ալեքսանդր Կոչուբաև

15:00 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Միայն դեկորատիվ փոփոխություններով համակարգը չի բարեփոխվի». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն դեկորատիվ փոփոխություններով համակարգը չի բարեփոխվի
     Մի քանի օր է՝ Երևանի փողոցներում տեսնում ենք պարեկներին։ Այս մի քանի օրվա տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք թանկարժեք հագուստով և ավտոմեքենաներով պէպէէսնիկների հետ։
     Ընդհանուր առմամբ, բոլոր այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել կամ իրականացվել են արդարադատության նախարարության կամ այլ գերատեսչության կողմից, առանց ոստիկանության արհեստավարժ մասնագետների ներգրավման, բարեհաջող տապալվել են։ Ոստիկանությունն ունի իր արժեհամակարգը, մոտեցումները, ավանդույթները, այստեղ դու չես կարող գալ ու արմատախիլ անել տասնամյակներով արմատացածը։
     Պարեկային ծառայության ներդրումով թվում էր, թե առկա են նախադրյալները՝ թռիչքաձև զարգացում ապահովելու համար, սակայն գործընթացը չի ստացվում մի քանի հիմնական պատճառներով․ պարեկների անձնական որակներ, կրթամակարդակ, դասավանդող որոշ դասախոսներ, տեխնիկական խնդիրների անտեսում, օպերատիվ կառավարման կենտրոնի թերություններ, ծառայության ներդրում առանց ապրոբացիայի և այլն։
     Բայց անձնապես ինձ համար գլխավոր խնդիրն այն էր, որ բարեփոխումներ կոչվածը չի իրականացվում հենց ոստիկանության կողմից։ Հիմա էլ լուրեր են շրջանառվում ՆԳՆ ստեղծելու շուրջ, որը կրկին ժամանակավրեպ ու ոստիկանության ծառայության առանձնահատկություններից չբխող լուծում է։
     Հաջողություն եմ մաղթում պարեկներին, նրանց տապալումը, մեր բոլորի տապալումն է»: