Karevorinfo  Թերթերի տեսություն  105

Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա. «Ժողովուրդ»

09:04 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերությունները արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի և դոլարի փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով:

Թանկացել է նաև «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի Hipp մանկական կերերը: Օրինակ, «Սիմիլակ Գոլդ» կաթնային խառնուրդը 5060 դրամից դարձել է 5560 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է»:

Մանրամասները՝ թերթի համարում: