Karevorinfo  Միջազգային  177

Քիմ Քարդաշյանը ժամանակավորապես փակում է #KKWBeauty-ն

20:30 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Քիմ Քարդաշյանը ժամանակավորապես փակում է #KKWBeauty-ն

Օգոստոսի 1-ից Քիմ Քարդաշյանի կոսմետիկայի ապրանքանիշի կայքը կդադարի գործել։ Այս մասին հեռուստաաստղը հայտնել է Instagram-ի իր էջում: Գրառման մեջ ասվում է, որ KKW Beauty-ն կվերադառնա «բոլորովին նոր ապրանքանիշով, ժամանակակից և նորարարական բանաձևերով»:

«Ամեն ինչ սկսվեց կոնտուրային հավաքածուից և վերջին 4 տարվա ընթացքում ընդլայնվեց աչքերի, շուրթերի, մարմնի և այլ անհավանական հավաքածուներով»,- ասել է նա:

Ռեբրենդինգը կապված է KKW Beauty-ի և կոսմետիկ հսկա Coty Inc-ի (դրան, մասնավորապես, պատկանում են Burberry, Gucci-ի, Lacoste-ի, Escada-ի բյութի շարքերը) գործարքի հետ։ Ըստ պայմանագրի, որն ընկերություններն ստորագրել են 2020 թվականի հունիսին, Coty Inc-ին է պատկանում KKW Beauty and Fragrance-ի 20% մասնաբաժինը: Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ տեսականին կընդլայնվի մաշկի և մազերի խնամքի միջոցների հաշվին։